https://arm.sputniknews.ru/20251210/ame-i-ev-mvonghvoliaji-het-arevtri-atsh-slepnjvovy-eatm-erkrneri-tsragreri-masin-96736871.html
ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ առևտրի աճ. Սլեպնյովը՝ ԵԱՏՄ երկրների ծրագրերի մասին
ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ առևտրի աճ. Սլեպնյովը՝ ԵԱՏՄ երկրների ծրագրերի մասին
Sputnik Արմենիա
Փաստաթուղթը ներկայացնում է ամբողջ ապրանքացանկի 95 %-ի առավելությունները, ինչը թույլ կտա միջնաժամկետ հեռանկարում ապահովել արտահանման զգալի աճ։ 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T15:51+0400
2025-12-10T15:51+0400
2025-12-10T15:51+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
անդրեյ սլեպնյով
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
առևտուր
մոնղոլիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60100980_0:0:3071:1728_1920x0_80_0_0_cd49471da33c3fde03e09529adf0fb8a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ-ում ակնկալում են ԱՄԷ-ի հետ փոխադարձ առևտրի մինչև 5-6 մլրդ դոլարի աճ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագիրը փոխադարձ առևտրի ընդլայնման համար նոր հնարավորություններ է ստեղծում:Փաստաթուղթն ամբողջ ապրանքացանկի 95 %-ի համար նախատեսում է արտոնություններ, ինչը թույլ կտա միջնաժամկետ հեռանկարում ապահովել արտահանման զգալի աճ։ Նա հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է ինչպես ագրարային խմբին՝ հացահատիկին (ներառյալ «հացահատիկային հանգույցի» նախագծերը), մսին, գառան մսին, չոր մսամթերքին, թռչնամսին, այդ թվում՝ «հալալ» արտադրանքին (իսլամում այդպես են անվանում առանց խոզամսի, ալկոհոլի, ինչպես նաև ամբողջովին արյունազերծ մսամթերքով սննդամթերքը-խմբ.), այնպես էլ արդյունաբերական խմբին՝ մետաղներին և սարքավորումներին։Սլեպնյովը նաև հայտնել է Մոնղոլիայի հետ մի շարք առանցքային ապրանքախմբերի համար յուրահատուկ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման վերաբերյալ պայմանավորվածությունների մասին:Նա հույս է հայտնել, որ ԵԱՏՄ երկրների սահմանամերձ տարածաշրջաններն ակտիվ փոխգործակցություն կունենան մոնղոլական գործընկերների հետ՝ օպերատիվ կերպով լուծելու անասնաբուժական պահանջներից մինչև լոգիստիկա տեխնիկական հարցերը:«Մենք հաստատում ենք մեր ուղենիշը՝ միջնաժամկետ հեռանկարում ապահովել տարեկան 50 հազար տոննա մսի մատակարարման ծավալ», - նշել է նա:Նախարարն ընդգծել է, որ ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Մոնղոլիայի կողմից վերջերս կայացած համաժողովում հաստատվել է առևտրային հոսքերի վերականգնման և ընդլայնման նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը:
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
մոնղոլիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60100980_340:0:3071:2048_1920x0_80_0_0_46ef728822af86dc47c4e1798b5c5ac8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), անդրեյ սլեպնյով, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), առևտուր, մոնղոլիա
եվրասիական տնտեսական միություն (եատմ), անդրեյ սլեպնյով, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), առևտուր, մոնղոլիա
ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ առևտրի աճ. Սլեպնյովը՝ ԵԱՏՄ երկրների ծրագրերի մասին
Փաստաթուղթը ներկայացնում է ամբողջ ապրանքացանկի 95 %-ի առավելությունները, ինչը թույլ կտա միջնաժամկետ հեռանկարում ապահովել արտահանման զգալի աճ։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ-ում ակնկալում են ԱՄԷ-ի հետ փոխադարձ առևտրի մինչև 5-6 մլրդ դոլարի աճ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագիրը փոխադարձ առևտրի ընդլայնման համար նոր հնարավորություններ է ստեղծում:
Փաստաթուղթն ամբողջ ապրանքացանկի 95 %-ի համար նախատեսում է արտոնություններ, ինչը թույլ կտա միջնաժամկետ հեռանկարում ապահովել արտահանման զգալի աճ։ Նա հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է ինչպես ագրարային խմբին՝ հացահատիկին (ներառյալ «հացահատիկային հանգույցի» նախագծերը), մսին, գառան մսին, չոր մսամթերքին, թռչնամսին, այդ թվում՝ «հալալ» արտադրանքին (իսլամում այդպես են անվանում առանց խոզամսի, ալկոհոլի, ինչպես նաև ամբողջովին արյունազերծ մսամթերքով սննդամթերքը-խմբ.), այնպես էլ արդյունաբերական խմբին՝ մետաղներին և սարքավորումներին։
Սլեպնյովը նաև հայտնել է Մոնղոլիայի հետ մի շարք առանցքային ապրանքախմբերի համար յուրահատուկ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման վերաբերյալ պայմանավորվածությունների մասին:
«Մենք պայմանավորվել ենք Մոնղոլիային մսի, բուժարտադրանքի, կաշմիրի (բրդի տեսակ) գծով բացառիկ արտոնություններ տրամադրելու մասին։ Կարևոր է, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, քանի որ օրակարգում մնում են պատվաստումների, անասնաբուժական անվտանգության ապահովման, ինչպես նաև գնային քաղաքականության հարցերը», - ասել է նախարարը։
Նա հույս է հայտնել, որ ԵԱՏՄ երկրների սահմանամերձ տարածաշրջաններն ակտիվ փոխգործակցություն կունենան մոնղոլական գործընկերների հետ՝ օպերատիվ կերպով լուծելու անասնաբուժական պահանջներից մինչև լոգիստիկա տեխնիկական հարցերը:
«Մենք հաստատում ենք մեր ուղենիշը՝ միջնաժամկետ հեռանկարում ապահովել տարեկան 50 հազար տոննա մսի մատակարարման ծավալ», - նշել է նա:
Նախարարն ընդգծել է, որ ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Մոնղոլիայի կողմից վերջերս կայացած համաժողովում հաստատվել է առևտրային հոսքերի վերականգնման և ընդլայնման նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը: