00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի իշխանությունները խստացնում են հանրահավաքների անցկացման կանոնները

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցԱկցիա Թբիլիսիում. արխիվային լուսանկար
Ակցիա Թբիլիսիում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2025
Բաժանորդագրվել
Ըստ օրինագծի` հավաքի անցկացման մասին պետք է նախապես տեղեկացնել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, որով նախատեսվում է խստացնել հանրահավաքներ անցկացնելու կանոնները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հանրային հեռարձակողի առաջին ալիքին։
Փոփոխությունների համաձայն` ճանապարհներ փակելու գործող արգելքից բացի, սահմանափակում է մտցվում հետիոտնային գոտիների «արհեստական» փակման համար, եթե հանրահավաքի մասնակիցների թիվը չի համապատասխանում դրան։ Բացի այդ, կարգելվի փակել փողոցների հետիոտնային գոտիները մեքենաներով, կառուցատարրերով կամ այլ առարկաներով։
Օրինագիծը նախատեսում է, որ հավաքից հինգ օր առաջ դրա անցկացման մասին պետք է պարտադիր տեղեկացնել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը։ Եթե նախարարությունը համարի, որ միջոցառումը սպառնալիք է ստեղծում հասարակական կարգի համար կամ խոչընդոտում է հասարակական տրանսպորտի աշխատանքը և հետիոտնների տեղաշարժը, ապա իրավունք ունի կազմակերպիչներին առաջարկել փոխել հանրահավաքի վայրը։
Եթե ցուցարարները զանգվածաբար փակում են ճանապարհը կամ հետիոտնային գոտին, ՆԳՆ–ն կարող է մասնակիցներից ու կազմակերպիչներից պահանջել բացել դրանք։ Եթե պահանջը չբավարարվի 15 րոպեում, միջոցառումը կարող է անօրինական ճանաչվել։
Նշվում է, որ հոկտեմբերին Վրաստանի խորհրդարանն արդեն ընդունել է վարչական և քրեական օրենսգրքերում արված փոփոխությունները` խստացնելով բողոքի ակցիաների անցկացման կանոնները խախտելու համար նախատեսված պատժամիջոցները։ Մասնավորապես մինչև 15 օր վարչական կալանք է նախատեսվում այն մասնակիցների համար, որոնց դեմքերը ծածկված կլինեն դիմակներով, կունենան արցունքաբեր գազ կամ այլ վնասակար նյութեր, կփակեն ճանապարհները սակավաթիվ ցուցարարների պարագայում կամ կտեղադրեն ժամանակավոր կառույցներ։ Կազմակերպիչները կարող են կալանավորվել մինչև 20 օրով, իսկ մինչև 60 օր կալանք է նախատեսված նրանց համար, ովքեր չեն կատարում ոստիկանության կողմից բողոքի ակցիան դադարեցնելու պահանջները, ինչպես նաև կրում են զենք, հրավառ նյութեր կամ վնաս պատճառող այլ առարկաներ։
Հիշեցնենք` Թբիլիսիում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում 2024 թվականի նոյեմբերի 28-ից, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։ Ցուցարարները պարբերաբար հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ և մի քանի ժամով փակում պողոտայի մի փոքր հատվածը, ինչը տեղի է ունենում նաև փոքր բողոքի ակցիաների ժամանակ։
Լրահոս
0