https://arm.sputniknews.ru/20251209/vorqan-e-atshel-hajastani-petakan-partqy-2025-t-skzbic-i-ver-infvografika-96704068.html
Որքա՞ն է աճել Հայաստանի պետական պարտքը 2025 թ. սկզբից ի վեր. ինֆոգրաֆիկա
Որքա՞ն է աճել Հայաստանի պետական պարտքը 2025 թ. սկզբից ի վեր. ինֆոգրաֆիկա
Sputnik Արմենիա
Ինչպես և նախորդ մի քանի տարիներին, այնպես էլ 2025-ին նվազել է օտարերկրյա վարկերի տեսակարար կշիռը, և աճում են ազգային արժույթով գանձապետական պարտատոմսերը... 09.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-09T18:01+0400
2025-12-09T18:01+0400
2025-12-09T21:41+0400
հայաստան
պետական պարտք
պարտատոմս
հհ կառավարություն
հհ ֆինանսների նախարարություն
ինֆոգրաֆիկա
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96651598_0:0:1410:793_1920x0_80_0_0_893b7c7027499654b9820804e639cac4.png
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության պարտքը 2025 թվականի սկզբից ի վեր աճել է 10,7 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 661 մլն դոլար (հոկտեմբերի վերջի դրությամբ)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։Պարտքի կառավարման հարցում ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է վերջին մի քանի տարիների քաղաքականությունը` ցանկանում է արտասահմանյան վարկերն առավելագույնս փոխարինել ներքին վարկերով (պետական պարտատոմսերով):Այս միտումը շարունակվել է նաև 2025 թվականի ընթացքում. 2024 թվականի դեկտեմբերի համեմատ ներքին պարտքի մասնաբաժինը 51,8%–ից հասել է 53,5%–ի, իսկ արտաքին պարտքի մասնաբաժինը նվազել է 48,2%–ից մինչև 46,5% (օտարերկրյա վարկերի գծով՝ 36,5%–ից մինչև 32,2%)։Ֆինանսների նախարարությունը ներքին պարտքն առավել նախընտրելի է համարում. մի կողմից պետական պարտատոմսերն ազգային արժույթով զգալիորեն ավելի բարձր տոկոսադրույք ունեն (տարեկան 10,5 %–ի սահմաններում), քան օտարերկրյա վարկերը (3–3,5 %), մյուս կողմից ներքին պարտքի վճարումները մնում են երկրի տնտեսության մեջ (այդ պարտատոմսերը մեծ ծավալներով ձեռք են բերում տեղական բանկերը, որոնք այդ պարտատոմսերից ստացված եկամուտներով վարկավորում են տնտեսությունը)։Միաժամանակ պետությունը շարունակում է օտարերկրյա վարկեր վերցնել՝ ինչպես նպատակային (կոնկրետ նախագծերի համար), այնպես էլ բյուջեի ընդհանուր համալրման համար (առանց կոնկրետ նպատակի)։ Օրինակ` օրերս կառավարությունը համաձայնեցրեց ԱՄՀ–ից մոտ 175 մլն դոլարի նոր բյուջետային վարկը, որն արտացոլված չէ այս վիճակագրության մեջ։Այդ միջոցների զգալի մասը կառավարությունը կուղղորդի բնակչության բժշկական ապահովագրության գծով սուբսիդավորմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչներին բնակարանային աջակցությանը։ Եվրապարտատոմսերի ծավալը (արտարժույթով պետական պարտատոմսեր) աճել է 28%–ով, քանի որ այս տարվա մարտին ֆինանսների նախարարությունը նոր խմբաքանակ է թողարկել (նաև մարել է նախորդի մի մասը):Ապագա կենսաթոշակների եկամտաբերությունը Հայաստանում և այլ երկրներում․ վերլուծել է ՏՀԶԿ-ն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96651598_105:0:1306:901_1920x0_80_0_0_1fb2965db6bbe4ceee94e8ada0cc1ba4.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական պարտք, պարտատոմս, հհ կառավարություն, հհ ֆինանսների նախարարություն, ինֆոգրաֆիկա, տնտեսություն, инфографика
հայաստան, պետական պարտք, պարտատոմս, հհ կառավարություն, հհ ֆինանսների նախարարություն, ինֆոգրաֆիկա, տնտեսություն, инфографика
Որքա՞ն է աճել Հայաստանի պետական պարտքը 2025 թ. սկզբից ի վեր. ինֆոգրաֆիկա
18:01 09.12.2025 (Թարմացված է: 21:41 09.12.2025) Ինչպես և նախորդ մի քանի տարիներին, այնպես էլ 2025-ին նվազել է օտարերկրյա վարկերի տեսակարար կշիռը, և աճում են ազգային արժույթով գանձապետական պարտատոմսերը (ընդունված է համարել, որ դրանք ներգրավելն ավելի շահավետ է, որպեսզի պարտքի վճարումները մնան երկրի ներսում)։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության պարտքը 2025 թվականի սկզբից ի վեր աճել է 10,7 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 661 մլն դոլար (հոկտեմբերի վերջի դրությամբ)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Պարտքի կառավարման հարցում ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է վերջին մի քանի տարիների քաղաքականությունը` ցանկանում է արտասահմանյան վարկերն առավելագույնս փոխարինել ներքին վարկերով (պետական պարտատոմսերով):
Այս միտումը շարունակվել է նաև 2025 թվականի ընթացքում. 2024 թվականի դեկտեմբերի համեմատ ներքին պարտքի մասնաբաժինը 51,8%–ից հասել է 53,5%–ի, իսկ արտաքին պարտքի մասնաբաժինը նվազել է 48,2%–ից մինչև 46,5% (օտարերկրյա վարկերի գծով՝ 36,5%–ից մինչև 32,2%)։
Ֆինանսների նախարարությունը ներքին պարտքն առավել նախընտրելի է համարում. մի կողմից պետական պարտատոմսերն ազգային արժույթով զգալիորեն ավելի բարձր տոկոսադրույք ունեն (տարեկան 10,5 %–ի սահմաններում), քան օտարերկրյա վարկերը (3–3,5 %), մյուս կողմից ներքին պարտքի վճարումները մնում են երկրի տնտեսության մեջ (այդ պարտատոմսերը մեծ ծավալներով ձեռք են բերում տեղական բանկերը, որոնք այդ պարտատոմսերից ստացված եկամուտներով վարկավորում են տնտեսությունը)։
Միաժամանակ պետությունը շարունակում է օտարերկրյա վարկեր վերցնել՝ ինչպես նպատակային (կոնկրետ նախագծերի համար), այնպես էլ բյուջեի ընդհանուր համալրման համար (առանց կոնկրետ նպատակի)։ Օրինակ` օրերս կառավարությունը համաձայնեցրեց
ԱՄՀ–ից մոտ 175 մլն դոլարի նոր բյուջետային վարկը, որն արտացոլված չէ այս վիճակագրության մեջ։
Այդ միջոցների զգալի մասը կառավարությունը կուղղորդի բնակչության բժշկական ապահովագրության գծով սուբսիդավորմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչներին բնակարանային աջակցությանը։ Եվրապարտատոմսերի ծավալը (արտարժույթով պետական պարտատոմսեր) աճել է 28%–ով, քանի որ այս տարվա մարտին ֆինանսների նախարարությունը նոր խմբաքանակ է թողարկել (նաև մարել է նախորդի մի մասը):