https://arm.sputniknews.ru/20251209/rusakan-zvorqy-verahskvoghutjun-e-hastatel-ostapvovskvoje-bnakavajri-nkatmamb-96689581.html
Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Օստապովսկոյե բնակավայրի նկատմամբ
Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Օստապովսկոյե բնակավայրի նկատմամբ
Sputnik Արմենիա
ՊՆ-ն ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին նոր տվյալներ է հրապարակել։ 09.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-09T13:59+0400
2025-12-09T13:59+0400
2025-12-09T14:00+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
դոնբաս
զորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89193113_0:0:3072:1728_1920x0_80_0_0_53e827ec5168c730f89bdf5140dff1c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Օստապովսկոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:«Մարտերի ընթացքում Ուկրաինայի զինուժը կորցրել է ավելի քան 10 միավոր տեխնիկա»,–ասված է հաղորդագրությունում։Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկին, ուկրաինական զինուժի շահերի համար օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև հեռահար գործողության ԱԹՍ–ների հավաքման և պահման արտադրամասին։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89193113_0:0:2732:2048_1920x0_80_0_0_372105726c1645d0411449efae6c0df5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, զորք
ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, զորք
Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Օստապովսկոյե բնակավայրի նկատմամբ
13:59 09.12.2025 (Թարմացված է: 14:00 09.12.2025) ՊՆ-ն ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին նոր տվյալներ է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Օստապովսկոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մարտերի ընթացքում Ուկրաինայի զինուժը կորցրել է ավելի քան 10 միավոր տեխնիկա»,–ասված է հաղորդագրությունում։
Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկին, ուկրաինական զինուժի շահերի համար օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև հեռահար գործողության ԱԹՍ–ների հավաքման և պահման արտադրամասին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։