https://arm.sputniknews.ru/20251209/hajastan-em-nvor-pastatughty-hakasum-e-khaghaghutjan-orakargin-inchic-e-dzhgvoh-baqun-96697648.html
Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը «հակասում է խաղաղության օրակարգին». ինչի՞ց է դժգոհ Բաքուն
Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը «հակասում է խաղաղության օրակարգին». ինչի՞ց է դժգոհ Բաքուն
Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 2-ին կայացած նիստից հետո Հայաստանը և ԵՄ-ն փաստաթուղթ են ստորագրել։ 09.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-09T16:09+0400
2025-12-09T16:09+0400
2025-12-09T16:09+0400
հայաստան
եվրամիություն
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_29:0:991:541_1920x0_80_0_0_634f9dbea20ed8e77cfff8652bbeab1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Բաքուն պնդում է, որ «ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։Ադրբեջանի ԱԳՆ–ից նշել են, որ փաստաթղթում ներառված մի շարք հարցեր «լուրջ մտահոգություն» են առաջացնում Բաքվում։Ավելին, Բաքուն իր դժգոհությունն է հայտնում փաստաթղթի բաժիններից մեկում` նվիրված է տարածաշրջանի կարգավորման գործընթացներում ԵՄ-ի հնարավոր ներդրմանը, ներառված դրույթի մասին, որն աջակցում է Միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիակատար, անհապաղ և արդյունավետ իրականացմանը, ինչը «միանշանակ ենթադրում է Ադրբեջանի դեմ ներկայացրած Հայաստանի հայցերը»։Նախարարությունը հայտարարել է, որ փաստաթղթի այս դրույթները կարող են բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների հեռանկարների վրա։Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական Միության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի VI նիստից հետո, որը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում, կողմերը գործընկերության ռազմավարական նոր օրակարգ են ընդունել։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_149:0:870:541_1920x0_80_0_0_6760f4e03ae63d84bb756f69bda89ed5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, ադրբեջան, լեռնային ղարաբաղ
հայաստան, եվրամիություն, ադրբեջան, լեռնային ղարաբաղ
Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը «հակասում է խաղաղության օրակարգին». ինչի՞ց է դժգոհ Բաքուն
Դեկտեմբերի 2-ին կայացած նիստից հետո Հայաստանը և ԵՄ-ն փաստաթուղթ են ստորագրել։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Բաքուն պնդում է, որ «ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։
Ադրբեջանի ԱԳՆ–ից նշել են, որ փաստաթղթում ներառված մի շարք հարցեր «լուրջ մտահոգություն» են առաջացնում Բաքվում։
Մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարությունը «անընդունելի» է համարում փաստաթղթում հիշատակվող հետևյալ` «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Ղարաբաղի հայեր» արտահայտությունը, ինչպես նաև այս հարցի սահմանումը որպես Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթություններից մեկը։
Ավելին, Բաքուն իր դժգոհությունն է հայտնում փաստաթղթի բաժիններից մեկում` նվիրված է տարածաշրջանի կարգավորման գործընթացներում ԵՄ-ի հնարավոր ներդրմանը, ներառված դրույթի մասին, որն աջակցում է Միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիակատար, անհապաղ և արդյունավետ իրականացմանը, ինչը «միանշանակ ենթադրում է Ադրբեջանի դեմ ներկայացրած Հայաստանի հայցերը»։
Նախարարությունը հայտարարել է, որ փաստաթղթի այս դրույթները կարող են բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների հեռանկարների վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական Միության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի VI նիստից հետո, որը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում, կողմերը գործընկերության ռազմավարական նոր օրակարգ են ընդունել։