https://arm.sputniknews.ru/20251209/arkajtsvogh-lujser-u-khit-tshjugher-erevani-glkhavvor-tvonatsarin-nvor-shuq-en-haghvordel-96702525.html
Երևանի գլխավոր տոնածառը նոր շուք է ստացել ՌԴ-ից բերված ճյուղերով
Երևանի գլխավոր տոնածառը նոր շուք է ստացել ՌԴ-ից բերված ճյուղերով
Sputnik Արմենիա
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 14–ին։ 09.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-09T18:30+0400
2025-12-09T18:30+0400
2025-12-09T19:47+0400
հայաստան
տոնածառ
երևան
քաղաքապետարան
երևանի քաղաքապետարան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/09/96700267_0:0:1281:720_1920x0_80_0_0_b892006335fa4d6bb162a3e0ec32870e.jpg
Երևանի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունն առաջին անգամ և ամբողջությամբ փոխարինվել են, ավելի որակյալ ապրանքները մատակարարվել են Ռուսաստանի Դաշնությունից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։Ըստ Առաքելյանի` 2018 թվականին ձեռք բերված տոնածառի գունաթափված և տեղ–տեղ փշրվող ճյուղերի փոխարինման անհրաժեշտություն իսկապես կար։ Բացի այդ, Երևանի վարչական շրջանների տոնածառերը ևս ունեին նոր լույսերի և գագաթների կարիք։ Այդ է պատճառը, որ դրանք ձեռք բերելու համար Երևանի քաղաքապետարանն ընդհանուր ծախսել է 50 մլն դրամ։Երևանի քաղաքապետարանի «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ–ի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սաֆարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տոնածառի արդեն հին ճյուղերն ու լույսերը օգտագործում են վարչական շրջանների տոնածառերի վրա, որոնք ևս 1-2 տարվա կյանք կունենան։Հարցին, թե տոնածառն իր զարդարանքով այս տարի կտարբերվի նախորդից, Սաֆարյանը ժպիտով պատասխանեց։«Ցանկացած շեղում անվտանգային խախտում կլինի որպես կոնստրուկցիա, քանի որ տոնածառը ոչ միայն պետք է էսթետիկ և գեղեցիկ լինի, այլև այս բարդության տոնածառ պետք է ունենա իր անվտանգային կարևոր կոմպոնենտները, որոնք ամեն տարի շատ խստությամբ և մասնագիտորեն պահպանվում են»,–ասաց նա։Սաֆարյանի խոսքով` փորձում են հնարավորինս որակյալ գույք գնել դրանք երկար օգտագործելու համար։Հավելենք, որ դեկտեմբերի 14–ին` ժամը 20.00–ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը։ Նախատեսված է նաև մյուզիքլ, հրավառություն և անակնկալներ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/09/96700267_158:0:1118:720_1920x0_80_0_0_f6274d6be2737d0e53cdbf36d9cd8ab2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տոնածառ, երևան, քաղաքապետարան, երևանի քաղաքապետարան, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, տոնածառ, երևան, քաղաքապետարան, երևանի քաղաքապետարան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Երևանի գլխավոր տոնածառը նոր շուք է ստացել ՌԴ-ից բերված ճյուղերով
18:30 09.12.2025 (Թարմացված է: 19:47 09.12.2025) Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 14–ին։
Երևանի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունն առաջին անգամ և ամբողջությամբ փոխարինվել են, ավելի որակյալ ապրանքները մատակարարվել են Ռուսաստանի Դաշնությունից։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։
«Ճյուղերն արդեն տեղադրել ենք մայր տոնածառի վրա, դրանք լրիվ նոր են։ Հիմա տեղադրում ենք նոր լույսերը, ինչպես նաև զուգահեռ իրականացվում է վարչական շրջանում տեղադրվող տոնածառերի մոնտաժման աշխատանքը»,– ասաց նա։
Ըստ Առաքելյանի` 2018 թվականին ձեռք բերված տոնածառի գունաթափված և տեղ–տեղ փշրվող ճյուղերի փոխարինման անհրաժեշտություն իսկապես կար։ Բացի այդ, Երևանի վարչական շրջանների տոնածառերը ևս ունեին նոր լույսերի և գագաթների կարիք։ Այդ է պատճառը, որ դրանք ձեռք բերելու համար Երևանի քաղաքապետարանն ընդհանուր ծախսել է 50 մլն դրամ։
Երևանի քաղաքապետարանի «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ–ի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սաֆարյանն էլ
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ տոնածառի արդեն հին ճյուղերն ու լույսերը օգտագործում են վարչական շրջանների տոնածառերի վրա, որոնք ևս 1-2 տարվա կյանք կունենան։
Հարցին, թե տոնածառն իր զարդարանքով այս տարի կտարբերվի նախորդից, Սաֆարյանը ժպիտով պատասխանեց։
«Ցանկացած շեղում անվտանգային խախտում կլինի որպես կոնստրուկցիա, քանի որ տոնածառը ոչ միայն պետք է էսթետիկ և գեղեցիկ լինի, այլև այս բարդության տոնածառ պետք է ունենա իր անվտանգային կարևոր կոմպոնենտները, որոնք ամեն տարի շատ խստությամբ և մասնագիտորեն պահպանվում են»,–ասաց նա։
Սաֆարյանի խոսքով` փորձում են հնարավորինս որակյալ գույք գնել դրանք երկար օգտագործելու համար։
Հավելենք, որ դեկտեմբերի 14–ին` ժամը 20.00–ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը։ Նախատեսված է նաև մյուզիքլ, հրավառություն և անակնկալներ։