https://arm.sputniknews.ru/20251209/amen-inch-kakhvats-e-erevanic-hapk-khv-andamy-hajastani-sarecvats-kargavitshaki-masin-96687377.html
Ամեն ինչ կախված է Երևանից. ՀԱՊԿ ԽՎ անդամը` Հայաստանի «սառեցված» կարգավիճակի մասին
Ամեն ինչ կախված է Երևանից. ՀԱՊԿ ԽՎ անդամը` Հայաստանի «սառեցված» կարգավիճակի մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի հետ կապված իրավիճակը ցույց է տվել, որ կազմակերպությունում որոշումները կայացվում են բացառապես ազատ կամքով։ 09.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-09T13:02+0400
2025-12-09T13:02+0400
2025-12-09T13:02+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
լեռնային ղարաբաղ
անատոլի վիբորնի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/09/96686283_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fccbf358bdb34d2c7e18c27dda7e0c24.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Թե որքան կտևի Հայաստանի «սառեցված» կարգավիճակը ՀԱՊԿ-ում, կախված է հենց Երևանից։ Sputnik Արմենիա հարթակի միացմամբ կայացած Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի փոխնախագահ Անատոլի Վիբորնին։Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ միջխորհրդարանական միջոցառումների տեսանկյունից հայ գործընկերները չեն մասնակցում վեհաժողովի միջոցառումներին, բայց դեմ չեն բոլոր այն փաստաթղթերին, որոնք ընդունվում են խորհրդարանական վեհաժողովի շրջանակում։Թե որքան կտևի այս իրավիճակը, ըստ նրա, կախված է Հայաստանից։ Նա նաև անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին։ Վիբորնիի խոսքով` ՀԱՊԿ-ի բոլոր երկրները հանդես են գալիս բոլոր հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու օգտին։«Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն այդ մասին։ Եվ գիտեն, թե ինչ ներդրում ենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում 1990-ականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Եվ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այս քաղաքականությանը նաև հետագայում՝ անելու հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարդիկ չզոհվեն, ցանկացած խնդիր լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով», – ասաց Վիբորնին։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/09/96686283_262:0:1702:1080_1920x0_80_0_0_29916a6d623160f70ad479ac432a9d1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), լեռնային ղարաբաղ, անատոլի վիբորնի, видео
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), լեռնային ղարաբաղ, անատոլի վիբորնի, видео
Ամեն ինչ կախված է Երևանից. ՀԱՊԿ ԽՎ անդամը` Հայաստանի «սառեցված» կարգավիճակի մասին
Հայաստանի հետ կապված իրավիճակը ցույց է տվել, որ կազմակերպությունում որոշումները կայացվում են բացառապես ազատ կամքով։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Թե որքան կտևի Հայաստանի «սառեցված» կարգավիճակը ՀԱՊԿ-ում, կախված է հենց Երևանից։
Sputnik Արմենիա հարթակի միացմամբ կայացած Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի փոխնախագահ Անատոլի Վիբորնին։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ միջխորհրդարանական միջոցառումների տեսանկյունից հայ գործընկերները չեն մասնակցում վեհաժողովի միջոցառումներին, բայց դեմ չեն բոլոր այն փաստաթղթերին, որոնք ընդունվում են խորհրդարանական վեհաժողովի շրջանակում։
«Ինչպե՞ս ենք մենք դրան նայում։ Այսօր, կարծում եմ, ամբողջ աշխարհն արդեն դե յուրե և դե ֆակտո տեսել է, որ ՀԱՊԿ-ը, ՀԱՊԿ ԽՎ-ն աշխարհում միակ հարթակն է, որտեղ որոշումները կայացվում են բացառապես ազատ կամքով։ Երկրի, խորհրդարանականների վրա որևէ ճնշում չի գործադրվում։ Մենք խիստ հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների կայացրած որոշումներին և որևէ պահանջ չունենք։ Եվ նաև տեսնում ենք, որ Հայաստանը խոր հարգանքով է վերաբերվում մեր կայացրած որոշումներին», – ասաց Վիբորնին։
Թե որքան կտևի այս իրավիճակը, ըստ նրա, կախված է Հայաստանից։ Նա նաև անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին։ Վիբորնիի խոսքով` ՀԱՊԿ-ի բոլոր երկրները հանդես են գալիս բոլոր հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու օգտին։
«Հայաստանն ու Ադրբեջանը գիտեն այդ մասին։ Եվ գիտեն, թե ինչ ներդրում ենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում 1990-ականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Եվ մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ այս քաղաքականությանը նաև հետագայում՝ անելու հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարդիկ չզոհվեն, ցանկացած խնդիր լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով», – ասաց Վիբորնին։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին
հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։