https://arm.sputniknews.ru/20251208/srbazannern-u-samvel-karapetjany-pahvum-en-mijin-pajmannerum-qkhts-pet-96657432.html
Սրբազաններն ու Սամվել Կարապետյանը պահվում են «միջին պայմաններում». ՔԿՀԾ պետ
Սրբազաններն ու Սամվել Կարապետյանը պահվում են «միջին պայմաններում». ՔԿՀԾ պետ
Sputnik Արմենիա
Միքայել սրբազանի առողջության հետ կապված խնդիրներին Ծովինար Թադևոսյանը չանդրադարձավ, նշելով, որ տեղեկություններ չունի և իրավասություն էլ չունի խոսել այդ մասին։ 08.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-08T13:40+0400
2025-12-08T13:40+0400
2025-12-08T13:40+0400
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
տեր բագրատ գալստանյան
ծովինար թադևոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0a/84677018_0:0:1600:900_1920x0_80_0_0_a63ce9b19bd07eaf4540eb0ef170c42a.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Միքայել և Բագրատ սրբազաններն ու գործարար, բարերար Սամվել Կարապետյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվում են միջին պայմաններում` այնպիսի պայմաններում, ինչպիսին մյուս ազատազրկված անձիք են գտնվում։ Այդ մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ քրեակատարողական հիմնարկների ծառյության պետ Ծովինար Թադևոսյանը։Նա չժխտեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պայմանները համեմատության մեջ ամենավատն են (այնտեղ է պահվում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը–խմբ.), դրա համար այս տարի որոշակի ուսումնասիրություններ են իրականացնում` այլընտրանք գտնելու համար։«Տեղային լուծումներ տրվում են` խցեր, երկարատև տեսակցության սենյակներ են վերանորոգվում, սակայն շենքային պայմաններն այնպիսին չեն, որ կարողանանք համակարգային լուծումների գնալ»,– ընդգծեց Թադևոսյանը։Ինչ վերաբերում է Միքայել սրբազանի առողջության հետ կապված խնդիրներին, ապա նա վստահեցրեց, թե տեղեկություններ չունի և իրավասություն էլ չունի խոսել այդ մասին, քանի որ դա նաև բժշկական գաղտնիք է պարունակում։Ինչ վերաբերում է ՔԿՀ–ների ծանրաբեռնվածությանը, ապա նա տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ բոլոր ՔԿՀ–ը միասին վերցված կա 2 845 դատապարտյալ ու դեռ հնարավորություն ունեն լրակազմով մինչև 4000 անձի պահելու։Թադևոսյանն ասաց, որ դատապարտյալների թվում այս պահին կա ազատությունից զրկված 6 անչափահաս, որոնք ՔԿՀ–ներում հայտնվել են ամենածանր հանցանքների համար, քանի որ մնացած դեպքերում պատժի կրման այլ տարբերակներ են ընտրվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0a/84677018_42:0:1242:900_1920x0_80_0_0_f7697076e9cc4d93221ed2eac9597d6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրեակատարողական հիմնարկ (քկհ), միքայել արքեպիսկոպոս աջապահյան, տեր բագրատ գալստանյան, ծովինար թադևոսյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ), միքայել արքեպիսկոպոս աջապահյան, տեր բագրատ գալստանյան, ծովինար թադևոսյան
Սրբազաններն ու Սամվել Կարապետյանը պահվում են «միջին պայմաններում». ՔԿՀԾ պետ
Միքայել սրբազանի առողջության հետ կապված խնդիրներին Ծովինար Թադևոսյանը չանդրադարձավ, նշելով, որ տեղեկություններ չունի և իրավասություն էլ չունի խոսել այդ մասին։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Միքայել և Բագրատ սրբազաններն ու գործարար, բարերար Սամվել Կարապետյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվում են միջին պայմաններում` այնպիսի պայմաններում, ինչպիսին մյուս ազատազրկված անձիք են գտնվում։ Այդ մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ քրեակատարողական հիմնարկների ծառյության պետ Ծովինար Թադևոսյանը։
Նա չժխտեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պայմանները համեմատության մեջ ամենավատն են (այնտեղ է պահվում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը–խմբ.), դրա համար այս տարի որոշակի ուսումնասիրություններ են իրականացնում` այլընտրանք գտնելու համար։
«Տեղային լուծումներ տրվում են` խցեր, երկարատև տեսակցության սենյակներ են վերանորոգվում, սակայն շենքային պայմաններն այնպիսին չեն, որ կարողանանք համակարգային լուծումների գնալ»,– ընդգծեց Թադևոսյանը։
Ինչ վերաբերում է Միքայել սրբազանի առողջության հետ կապված խնդիրներին, ապա նա վստահեցրեց, թե տեղեկություններ չունի և իրավասություն էլ չունի խոսել այդ մասին, քանի որ դա նաև բժշկական գաղտնիք է պարունակում։
«Այս տիպի տեղեկությունները մեզ չի հասցեագրվում, ու բժիշկները պարտավոր էլ չեն մեզ որևէ տեղեկություն հաղորդել։ Ես` որպես անձ, չունենալով բժշկական կրթություն` հասկանում եմ, ենթադրում եմ, որ օրինակ` տվյալ անձը չի կարող իր պատիժը կրել ՔԿՀ–ում, այդ պատճառով այս հարցով կոմունիկացվում ենք առողջապահության նախարարության հետ ու պատժի կրման այլ տարբերակ գտնում»,– նշեց ՔԿՀԾ պետը։
Ինչ վերաբերում է ՔԿՀ–ների ծանրաբեռնվածությանը, ապա նա տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ բոլոր ՔԿՀ–ը միասին վերցված կա 2 845 դատապարտյալ ու դեռ հնարավորություն ունեն լրակազմով մինչև 4000 անձի պահելու։
Թադևոսյանն ասաց, որ դատապարտյալների թվում այս պահին կա ազատությունից զրկված 6 անչափահաս, որոնք ՔԿՀ–ներում հայտնվել են ամենածանր հանցանքների համար, քանի որ մնացած դեպքերում պատժի կրման այլ տարբերակներ են ընտրվում։