https://arm.sputniknews.ru/20251208/rusastann-amen-inch-kani-hapkn-amrapndelu-hamar-putin-96675896.html
Ռուսաստանն ամեն ինչ կանի ՀԱՊԿ–ն ամրապնդելու համար․ Պուտին
Ռուսաստանն ամեն ինչ կանի ՀԱՊԿ–ն ամրապնդելու համար․ Պուտին
Sputnik Արմենիա
Պուտինը հիշեցրել է, որ հաջորդ տարի ՀԱՊԿ-ի նախագահությունն անցնում է Ռուսաստանին: 08.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-08T22:29+0400
2025-12-08T22:29+0400
2025-12-09T13:03+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96672928_0:0:1281:720_1920x0_80_0_0_42bf46d955a6f0b3dd924e3edc8dc918.jpg
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի ՀԱՊԿ-ն ամրապնդելու համար:Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:«Մենք, անկասկած, ամեն բան կանենք կազմակերպությունն ուժեղացնելու համար, և, ինչպես վերջերս ասել եմ գործընկերներիս, պետությունների ղեկավարներին, մեր աշխատանքը, անշուշտ, կլինի շարունակությունն այն բանի, ինչ արել են մեր ղրղզ բարեկամները։ Եվ դա կլինի մեր փոխգործակցության բոլոր հիմնական ուղղությունների լիարժեք շարունակականությունը», – ասել է Պուտինը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամների՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ (բացի Հայաստանից. խմբ.)։Պուտինը նշել է, որ առաջնահերթությունների թվում են շարունակում մնալ պաշտպանունակության ուժեղացումը, ռազմական ոլորտում քաղաքականության համաձայնեցումը և ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գծով կապի մեջ է Հայաստանի հետ. Պուտին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Россия в год председательства в ОДКБ будет делать все для укрепления организации, заявил Путин на встрече со спикерами парламентов стран ОДКБ.
Sputnik Արմենիա
Россия в год председательства в ОДКБ будет делать все для укрепления организации, заявил Путин на встрече со спикерами парламентов стран ОДКБ.
2025-12-08T22:29+0400
true
PT1M24S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96672928_157:0:1117:720_1920x0_80_0_0_5ee46f525c7f043eb3f5efac6cff87b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), տեսանյութ, տեսանյութեր, видео
Ռուսաստանն ամեն ինչ կանի ՀԱՊԿ–ն ամրապնդելու համար․ Պուտին
22:29 08.12.2025 (Թարմացված է: 13:03 09.12.2025) Պուտինը հիշեցրել է, որ հաջորդ տարի ՀԱՊԿ-ի նախագահությունն անցնում է Ռուսաստանին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի ՀԱՊԿ-ն ամրապնդելու համար:
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին
հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
«Մենք, անկասկած, ամեն բան կանենք կազմակերպությունն ուժեղացնելու համար, և, ինչպես վերջերս ասել եմ գործընկերներիս, պետությունների ղեկավարներին, մեր աշխատանքը, անշուշտ, կլինի շարունակությունն այն բանի, ինչ արել են մեր ղրղզ բարեկամները։ Եվ դա կլինի մեր փոխգործակցության բոլոր հիմնական ուղղությունների լիարժեք շարունակականությունը», – ասել է Պուտինը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամների՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ (բացի Հայաստանից. խմբ.)։
Պուտինը նշել է, որ առաջնահերթությունների թվում են շարունակում մնալ պաշտպանունակության ուժեղացումը, ռազմական ոլորտում քաղաքականության համաձայնեցումը և ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին
հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։