00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արամ Ա կաթողիկոս
Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում. Արամ Ա
09:05
1 ր
Էդմոն Մարուքյան
Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, Մայր տաճարը զավթելու «ռեպետիցիան» է․ Էդմոն Մարուքյան
09:07
9 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
09:17
5 ր
Ստեփան Դանիելյան
Հայ Առաքելական եկեղեցին փորձ է արվում դարձնել ավետարանական կամ բողոքական եկեղեցի. Ստեփան Դանիելյան
09:23
11 ր
Հրանտ Միքայելյան
Եվրամիությունը փորձում է Հայաստանը դարձնել իրեն կից պետություն. Հրանտ Միքայելյան
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔԿՀ–ից ղեկավարված հանցավոր կազմակերպությունը թմրանյութեր է վաճառել «Տելեգրամի» միջոցով

© Sputnik / Андрей ЛуковскийԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2025
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն հայտնում է, որ երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հանցավոր կազմակերպությունը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն` հավելելով, որ 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՔԿ–ն պարզել է, որ կալանավորված Զ․Հ․-ն ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն, մասնավորապես` «Տելեգրամ» հավելվածում ստեղծել է տարբեր անվանումներով էջեր և խանութ-հարթակներ, որոնց միջոցով 2024-ի հուլիսից մինչև 2025-ի հուլիսն ապօրինի վաճառվել են առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և մարիխուանա։
«Թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ առնվազն 24 մլն 16 հզր 284 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Զ․Հ․-ի կողմց՝ ինչպես թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց, այնպես էլ հանցավոր կազմակերպության անդամներին տրամադրվել են էլեկտրոնային դրամապանակներ, բանկային քարտերի, հաշվեհամարների տվյալներ։ Հանցավոր կազմակերպության անդամները, ստանալով նշված գումարներից իրենց հասանելիք մասնաբաժինները, մնացած գումարը կանխիկացումների, փոխանցումների և փոխարկումների միջոցով փոխանցել են Զ․Հ․-ի կողմից մատնանշված բանկային քարտերին»,– ասաված է հայտարությունում։
Կառույցը հայտնել է, որ երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երեք անձի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկ անձի նկատմամբ վարչական հսկողությունը: Զ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, փողերի լվացման ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության հոդվածներով։ Մնացած անձանց նկատմամբ էլ հարուցվել են համապատասխան մեղադրանքներ՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մի շարք դեպքերում նաև կեղծ արժույթի պատրաստման ու իրացման համար։
Լրահոս
0