https://arm.sputniknews.ru/20251208/marter-sahmanin-tailandn-u-kambvojan-hradadary-khakhtelu-meghadranqner-en-hghel-mimjanc-96670681.html
Մարտեր սահմանին. Թաիլանդն ու Կամբոջան հրադադարը խախտելու մեղադրանքներ են հղել միմյանց
Մարտեր սահմանին. Թաիլանդն ու Կամբոջան հրադադարը խախտելու մեղադրանքներ են հղել միմյանց
Sputnik Արմենիա
Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարները հակամարտության կարգավորման մասին հռչակագիր էին ստորագրել 2025 թվականի հոկտեմբերի վերջին։ 08.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-08T19:34+0400
2025-12-08T19:34+0400
2025-12-08T19:39+0400
թաիլանդ
կամբոջա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96670097_6:0:1275:714_1920x0_80_0_0_807b3111e4022c0aaa92c279eb7a89fe.jpg
Թաիլանդն ու Կամբոջան այսօր առավոտյան միմյանց մեղադրել են հրադադարի մասին համաձայնագիրը խախտելու մեջ, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ:Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, երկու երկրների սահմանին կրկին բախումներ են տեղի ունեցել:Թաիլանդի զինվորականները հայտարարել են, որ կամբոջացիները ԱԹՍ-ների և հրետանու օգնությամբ գրոհել են Սիսակետ նահանգի ռազմակայանը: Նախնական տվյալներով՝ 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել։Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ հայտարարությունները՝ նշելով, որ նախահարձակ եղել են Թաիլանդի զինվորականները, ինչի հետևանքով տուժել է 3 խաղաղ բնակիչ:Թաիլանդն ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի տարածքում գտնվող մի քանի օբյեկտների. դա հաստատել է նաև թաիլանդական բանակը:Ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններից հետո Թաիլանդի իշխանությունները նաև հայտարարել են, որ սահմանամերձ քաղաքներից տարհանում է իրականացվում:Արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով՝ Թաիլանդի բանակի զրահատեխնիկան և հետևակը Կամբոջայի տարածք են մտել ինքնիշխանության վերականգնման գործողության շրջանակում: Մարտերի ընթացքում գրավվել է Կամբոջայի տարածքում գտնվող սահմանային անցակետերից մեկը։Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտությունը, որը սկսվել էր գարնանը, հուլիսի վերջին վերաճեց ինտենսիվ մարտական բախումների` ծանր սպառազինության, հրետանու և ավիացիայի կիրառմամբ: Ռազմական գործողություններն ավարտվեցին ԱՄՆ-ի, Չինաստանի և 2025 թվականին ԱՍԵԱՆ կազմակերպությունում նախագահող Մալայզիայի միջնորդությամբ հրադադարի հաստատմամբ:2025 թվականի հոկտեմբերի վերջին Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարները հակամարտության կարգավորման մասին հռչակագիր ստորագրեցին, արարողությունը տեղի ունեցավ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Համաձայնագրի ստորագրմանը ներկա էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
թաիլանդ
կամբոջա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Армия Таиланда захватила один из пограничных пунктов на территории Камбоджи.
Sputnik Արմենիա
Армия Таиланда захватила один из пограничных пунктов на территории Камбоджи.
2025-12-08T19:34+0400
true
PT0M04S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96670097_164:0:1116:714_1920x0_80_0_0_527d14dc1c040e6f7b5b1c29b5c13190.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թաիլանդ, կամբոջա, տեսանյութ, տեսանյութեր, видео
թաիլանդ, կամբոջա, տեսանյութ, տեսանյութեր, видео
Մարտեր սահմանին. Թաիլանդն ու Կամբոջան հրադադարը խախտելու մեղադրանքներ են հղել միմյանց
19:34 08.12.2025 (Թարմացված է: 19:39 08.12.2025) Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարները հակամարտության կարգավորման մասին հռչակագիր էին ստորագրել 2025 թվականի հոկտեմբերի վերջին։
Թաիլանդն ու Կամբոջան այսօր առավոտյան միմյանց մեղադրել են հրադադարի մասին համաձայնագիրը խախտելու մեջ, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ:
Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, երկու երկրների սահմանին կրկին բախումներ են տեղի ունեցել:
Թաիլանդի զինվորականները հայտարարել են, որ կամբոջացիները ԱԹՍ-ների և հրետանու օգնությամբ գրոհել են Սիսակետ նահանգի ռազմակայանը: Նախնական տվյալներով՝ 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել։
Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ հայտարարությունները՝ նշելով, որ նախահարձակ եղել են Թաիլանդի զինվորականները, ինչի հետևանքով տուժել է 3 խաղաղ բնակիչ:
Թաիլանդն ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի տարածքում գտնվող մի քանի օբյեկտների. դա հաստատել է նաև թաիլանդական բանակը:
Ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններից հետո Թաիլանդի իշխանությունները նաև հայտարարել են, որ սահմանամերձ քաղաքներից տարհանում է իրականացվում:
Արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով՝ Թաիլանդի բանակի զրահատեխնիկան և հետևակը Կամբոջայի տարածք են մտել ինքնիշխանության վերականգնման գործողության շրջանակում: Մարտերի ընթացքում գրավվել է Կամբոջայի տարածքում գտնվող սահմանային անցակետերից մեկը։
Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտությունը, որը սկսվել էր գարնանը, հուլիսի վերջին
վերաճեց ինտենսիվ մարտական բախումների` ծանր սպառազինության, հրետանու և ավիացիայի կիրառմամբ: Ռազմական գործողություններն ավարտվեցին ԱՄՆ-ի, Չինաստանի և 2025 թվականին ԱՍԵԱՆ կազմակերպությունում նախագահող Մալայզիայի միջնորդությամբ հրադադարի հաստատմամբ:
2025 թվականի հոկտեմբերի վերջին Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարները հակամարտության կարգավորման մասին հռչակագիր ստորագրեցին, արարողությունը տեղի ունեցավ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Համաձայնագրի ստորագրմանը ներկա էր ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը: