00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր է Կրեմլի հանդիպումից հետո հասկանալ ԱՄՆ-ի և Կիևի աշխատանքի արդյունքները. Պեսկով

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2025
Բաժանորդագրվել
Նոյեմբերի վերջին ամերիկյան վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման պլանի մշակման մասին։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվայի համար կարևոր է Կրեմլում ռուս-ամերիկյան խորհրդակցություններից հետո հասկանալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքի արդյունքները։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դուք գիտեք, որ Մոսկվայում Պուտինի և Ուիտկոֆի ու Քուշների հանդիպման ժամանակ հանգամանալից աշխատանք է տարվել։ Դրանից հետո Ուիտկոֆն ու Քուշներն աշխատել են Մոսկվայում ձեռք բերած արդյունքների հիման վրա՝ արդեն ուկրաինացի բանակցողների պատվիրակության հետ, որը գլխավորում է Ումերովը։ Եվ հիմա մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչ արդյունքներ ունի այդ աշխատանքը», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Նոյեմբերի վերջին ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման պլանի մշակման մասին։ Կրեմլում հայտնել էին, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար՝ մնալով անքորիջյան քննարկումների հարթակում:
Նոյեմբերի 23-ին Ժնևում կայացան ԵՄ, ԱՄՆ և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվեցին ամերիկյան առաջարկի վերաբերյալ եվրոպական և ուկրաինական կողմերի շտկումները։ Հանդիպման արդյունքներով Սպիտակ տունը հայտնեց, որ զրույցը եղել է արդյունավետ: Մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 30-ին, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների նոր բանակցություններ անցկացրեցին Ֆլորիդայում, որտեղ, ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, ի թիվս այլ բաների, իբր քննարկվեցին Ուկրաինայում ընտրությունների և տարածքների փոխանակման հնարավորության հետ կապված հարցեր: Հաղորդվում էր նաև, որ դեկտեմբերի 1-ին՝ Պուտինի հետ հանդիպման նախօրեին, Ուիտկոֆը, իբր, նոր հանդիպում է անցկացրել Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության ներկայացուցչի հետ:
ՌԴ նախագահը դեկտեմբերի 2-ին Կրեմլում ընդունեց Ուիտկոֆին և Քուշներին: ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղ ծրագրի քննարկման գործընթացի հետ։ Ինչպես հայտարարեց Պուտինը, ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է 4 բաղադրիչի՝ առաջարկելով դրանք առանձին քննարկել:
Ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների վերջին հրապարակային բանակցությունները կայացան դեկտեմբերի 4-5-ը Մայամիում: Ուիտկոֆն ու Քուշները հանդիպեցին ուկրաինական պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Նրանից բացի Ուկրաինան ներկայացնում էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։
Լրահոս
0