00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ ԽՎ-ն նշում է աշխարհում լարվածության հետագա էսկալացիայի ռիսկը. հայտարարություն

© Photo : МИД РоссииՀԱՊԿ երկրների դրոշները
ՀԱՊԿ երկրների դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2025
Բաժանորդագրվել
Կազմակերպությունը հիշեցրել է մարդկությանը անդառնալի կորուստներ պատճառած նախորդ համաշխարհային պատերազմների մասին:
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Աշխարհում լարվածության հետագա էսկալացիան, ուժային ճնշումն ու միջամտությունը ինքնիշխան երկրների ներքին գործերին կարող են գլոբալ մասշտաբի դիմակայություն հրահրել։ Այս մասին հայտարարել են ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում:
Ինչպես նշել են կառույցում, անբաժանելի եվրասիական անվտանգության ճարտարապետության կառուցումը հատուկ նշանակություն է ձեռք բերում բազմաբևեռ աշխարհի կայացման ու տարբեր սպառնալիքների սրման պայմաններում:
«Մեր անփոփոխ և հաստատուն հանձնառությունն ենք հայտնում բարիդրացիության և պետությունների խաղաղ գոյակցության քաղաքականության առաջմղմանը՝ միմյանց ազգային շահերը պատշաճ հաշվի առնելով, միջպետական հակամարտություններն ու վեճերը քաղաքական-դիվանագիտական միջոցներով հաղթահարելու համար համատեղ լուծումներ գտնելու հարցում», - ընդգծվում է հայտարարության մեջ:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի համատեղ նիստը և 18-րդ լիագումար նստաշրջանն անցկացվում են ՌԴ Պետդումայի հարթակում՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ:
Նիստին մասնակցում են խորհրդարանական պատվիրակություններ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, ինչպես նաև Իրանից: Միջոցառմանը Հայաստանը ներկայացված չէ։
Լրահոս
0