https://arm.sputniknews.ru/20251208/gjumru-pvokhqaghaqapet-avetis-araqeljani-pashtvonavvorumy-kasecvel-e-96654163.html
Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի պաշտոնավորումը կասեցվել է
Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի պաշտոնավորումը կասեցվել է
Sputnik Արմենիա
Փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը տնային կանալքի տակ է։ 08.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-08T12:28+0400
2025-12-08T12:28+0400
2025-12-08T12:28+0400
գյումրի
կալանք
տնային կալանք
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95232923_0:0:1200:676_1920x0_80_0_0_88af30b909d8ebbea6bd7bc7e2eb225d.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 2 անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ` տնային կալանքը, գրավը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։Մեր տեղեկություններով՝ խափանման միջոց կալանք կիրառվել է քաղաքապետի խորհրդական Կարապետ Ղուկասյանի, իսկ տնային կալանքը՝ կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու քաղաքապետարանում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել են։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95232923_203:0:1104:676_1920x0_80_0_0_9b0a281fd65802bec62f246b00199ed9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, կալանք, տնային կալանք, հհ քննչական կոմիտե
գյումրի, կալանք, տնային կալանք, հհ քննչական կոմիտե
Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի պաշտոնավորումը կասեցվել է
Փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը տնային կանալքի տակ է։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 2 անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ` տնային կալանքը, գրավը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։
Մեր տեղեկություններով՝ խափանման միջոց կալանք կիրառվել է քաղաքապետի խորհրդական Կարապետ Ղուկասյանի, իսկ տնային կալանքը՝ կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու քաղաքապետարանում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ
հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել են։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ գործով անցնող անձանցից մեկը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է՝ Սպարտակ Ղուկասյանը, որն արդեն կալանքի տակ է, մյուսը` փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որին իրավապահները բերման են ենթարկել, սակայն չեն ձերբակալել։ Ձերբակալվել էին կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանը և խորհրդական Կարապետ Ղուկասյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին
Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը
դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները
23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ
քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը
կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ նրան
նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։