https://arm.sputniknews.ru/20251208/erevanum-3-6-tarekanneri-hamar-zargacman-nvor-tsragir-e-irakanacvum-inchin-e-ajn-mitvats-96652725.html
Երևանում 3-6 տարեկանների համար զարգացման նոր ծրագիր է իրականացվում․ ինչին է այն միտված
Երևանում 3-6 տարեկանների համար զարգացման նոր ծրագիր է իրականացվում․ ինչին է այն միտված
Sputnik Արմենիա
Պիլոտային ծրագրում Երևանի 3 մանկապարտեզի 184 սան է ներառված։ 08.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-08T11:48+0400
2025-12-08T11:48+0400
2025-12-08T12:33+0400
մանկապարտեզ
երևան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54385753_0:18:1601:918_1920x0_80_0_0_9ad0dbbc896f047244681739690e4ff1.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Երևանում 3-6 տարեկան երեխաների համար իրականացվում է հուզական և մտավոր կարողությունների զարգացման նոր փորձնական ծրագիր։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանը։Նրա խոսքով՝ փոքրիկների ծնողները գրավոր տվել են իրենց համաձայնությունները, որպեսզի երեխաներն ընդգրկվեն ծրագրում։ Այս ամենն իրականացնելու համար ձեռք են բերվել անհրաժեշտ ինտերակտիվ խաղեր, համապատասխան գույք, պարագաներ։ Նշված մանկապարտեզներում ձևավորվել են հանգստի անկյուններ՝ որպես հուզական ինքնակառավարման միջոց։Ծրագրի առաջին փուլը սկսվել է նոյեմբերի 26-ին և ավարտվել դեկտեմբերի 3-ին։ Ներգրավված մանկապարտեզների շուրջ 15 մասնագետ՝ դաստիարակներ, դայակներ և հոգեբաններ, անցել են համապատասխան վերապատրաստում։ Ներկայում ծնողների հետ խորքային հարցազրույցներ են իրականացվում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1a/54385753_0:0:1423:1067_1920x0_80_0_0_f64f6de06b673b88e632fc32ca97edc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանկապարտեզ, երևան, երևանի քաղաքապետարան
մանկապարտեզ, երևան, երևանի քաղաքապետարան
Երևանում 3-6 տարեկանների համար զարգացման նոր ծրագիր է իրականացվում․ ինչին է այն միտված
11:48 08.12.2025 (Թարմացված է: 12:33 08.12.2025) Պիլոտային ծրագրում Երևանի 3 մանկապարտեզի 184 սան է ներառված։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Երևանում 3-6 տարեկան երեխաների համար իրականացվում է հուզական և մտավոր կարողությունների զարգացման նոր փորձնական ծրագիր։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանը։
«Ծրագրում ընդգրկված է 3 մանկապարտեզ Էրեբունու թիվ 70, Մալաթիա-Սեբաստիայի թիվ 92 և Շենգավիթի թիվ 139 մսուր-մանկապարտեզները։ Արդեն իսկ ներառված է 184 երեխա, յուրաքանչյուր մանկապարտեզում 2-ական խումբ կա՝ 3-4 տարեկաններ և 5-6 տարեկաններ։ Ծրագրի մեթոդաբանությունը մշակվել է գիտահեն գրականության հետազոտության արդյունքում։ Նպատակ կա, որպեսզի երեխաները կարողանան ճանաչել և կառավարել սեփական հույզերը»,- նշեց Ղարիբյանը։
Նրա խոսքով՝ փոքրիկների ծնողները գրավոր տվել են իրենց համաձայնությունները, որպեսզի երեխաներն ընդգրկվեն ծրագրում։ Այս ամենն իրականացնելու համար ձեռք են բերվել անհրաժեշտ ինտերակտիվ խաղեր, համապատասխան գույք, պարագաներ։ Նշված մանկապարտեզներում ձևավորվել են հանգստի անկյուններ՝ որպես հուզական ինքնակառավարման միջոց։
Ծրագրի առաջին փուլը սկսվել է նոյեմբերի 26-ին և ավարտվել դեկտեմբերի 3-ին։ Ներգրավված մանկապարտեզների շուրջ 15 մասնագետ՝ դաստիարակներ, դայակներ և հոգեբաններ, անցել են համապատասխան վերապատրաստում։ Ներկայում ծնողների հետ խորքային հարցազրույցներ են իրականացվում։