https://arm.sputniknews.ru/20251207/sgum-enq-haj-zhvoghvovrdi-het-miasin-rd-pashtvonakan-karujcnery-harganqi-turq-en-matucel-96642819.html
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՌԴ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՌԴ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել
Sputnik Արմենիա
Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցել են խորհրդային բոլոր հանրապետությունները։ 07.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-07T17:03+0400
2025-12-07T17:03+0400
2025-12-07T17:14+0400
գյումրի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/07/96640036_0:133:2560:1573_1920x0_80_0_0_cf95de675af493837495043381e24a0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Հայաստանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը, այլ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել 1988թ․ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։«Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը»,- նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։Դիվանագիտական ներկայացուցչությունը հիշեցնում է սարսափելի աղետի և այն մասին, թե ինչպես ԽՍՀՄ իշխանությունները, ռուս ժողովուրդն անմիջապես արձագանքեցին։ Երկրաշարժի օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց բարձրակարգ բժիշկներից և ռազմադաշտային վիրաբույժներից կազմված խումբ: Ընդհանուր առմամբ, փրկարարական աշխատանքներին, կամավորներից բացի, մասնակցել են ավելի քան 20 հազար զինվորներ և սպաներ: Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցել են խորհրդային բոլոր հանրապետությունները։Այսօր Գյումրիում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ հարգանքի տուրք են մատուցել Գյումրու ռուսական տան, ռուսական 102-րդ ռազմաբազայի և Լենինականի Կարմիր Դրոշի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչները։Գյումրու գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն ու գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովն այսօր այցելել են Սպիտակ քաղաք և մասնակցել երկրաշարժի զոհերի հիշատակի օրվան նվիրված հիշատակի միջոցառումներին։«Փոխօգնության զգացումը հարյուրամյակներ շարունակ ապրում է մեր ժողովուրդների սրտերում և միշտ կապրի»,- իր խոսքում ասել է Տիտովը՝ հիշեցնելով, որ այդ օրերին անձնուրաց աշխատանք են կատարել նաև ՌԴ ՊՆ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները։Այնուհետև Տիտովը Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հետ ծաղիկներ է խոնարհել ողբերգության զոհերի հուշարձանին:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/07/96640036_143:0:2418:1706_1920x0_80_0_0_c5b016503f9c729c27a881531e859b17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՌԴ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել
17:03 07.12.2025 (Թարմացված է: 17:14 07.12.2025) Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցել են խորհրդային բոլոր հանրապետությունները։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Հայաստանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը, այլ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել 1988թ․ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։
«Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը»,- նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչությունը հիշեցնում է սարսափելի աղետի և այն մասին, թե ինչպես ԽՍՀՄ իշխանությունները, ռուս ժողովուրդն անմիջապես արձագանքեցին։ Երկրաշարժի օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց բարձրակարգ բժիշկներից և ռազմադաշտային վիրաբույժներից կազմված խումբ: Ընդհանուր առմամբ, փրկարարական աշխատանքներին, կամավորներից բացի, մասնակցել են ավելի քան 20 հազար զինվորներ և սպաներ: Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցել են խորհրդային բոլոր հանրապետությունները։
Այսօր Գյումրիում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ հարգանքի տուրք են մատուցել Գյումրու ռուսական տան, ռուսական 102-րդ ռազմաբազայի և Լենինականի Կարմիր Դրոշի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչները։
Գյումրու գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն ու գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովն այսօր այցելել են Սպիտակ քաղաք և մասնակցել երկրաշարժի զոհերի հիշատակի օրվան նվիրված հիշատակի միջոցառումներին։
«Փոխօգնության զգացումը հարյուրամյակներ շարունակ ապրում է մեր ժողովուրդների սրտերում և միշտ կապրի»,- իր խոսքում ասել է Տիտովը՝ հիշեցնելով, որ այդ օրերին անձնուրաց աշխատանք են կատարել նաև ՌԴ ՊՆ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները։
Այնուհետև Տիտովը Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հետ ծաղիկներ է խոնարհել ողբերգության զոհերի հուշարձանին: