00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քայլ դեպի երազանք. հայ մարմնամարզիկները մրցում են Ալինա Կաբաևայի սաների հետ

Բաժանորդագրվել
Երևանում առաջին անգամ անցկացվում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշար։
Երևանը Հայաստանի անկախության տարիներից ի վեր առաջին անգամ դարձել է գեղարվեստական մարմնամարզության միջազգային խոշոր մրցաշարի անցկացման վայրը։ Մրցաշարը կոչվում է «Քայլ դեպի երազանք», մրցումները մեկնարկել են դեկտեմբերի 6-ին և կավարտվեն դեկտեմբերի 8-ին:
Երևանի սպորտի կառավարման կենտրոնում (նախկին «Միկա» մարզահամալիր) հայ մարմնամարզիկներից բացի հանդես են գալիս նաև մարզուհիներ Վրաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի քաղաքներից և ակումբներից: Կազմակերպիչների խոսքով՝ մրցումները հավաքել են մասնակիցների ռեկորդային քանակ՝ հայտավորվել է 420 մասնակից:
Մարմնամարզիկները ելույթ ունենում են երկու անգամ՝ իրենց համար ընտրելով երկու պիտույք այնպիսի առարկաներից, ինչպիսիք են՝ գնդակ, ժապավեն, մականներ և օղակ: Կրտսեր կատեգորիայում կային նաև մրցագորգում առանց պիտույքների ելույթներ։
«Այս մրցաշարում բոլոր մասնակիցները մեծ փորձ են ձեռք բերում, քանի որ նրանք մրցում են Ռուսաստանի շատ ուժեղ մարմնամարզիկների հետ։ Մրցումներում հանդես են գալիս «Երկնային նազանք» ակումբի սաները: Սա օլիմպիական կրկնակի չեմպիոն Ալինա Կաբաևայի գեղարվեստական մարմնամարզության ակադեմիան է», ասում է մրցույթի գլխավոր մրցավար Լուիզա Սադյանը։
Սադյանն ընդգծում է՝ նման լուրջ մրցակցությունն անպայման կմոտիվացնի հայ մարզուհիներին և մոտ ապագայում կբարձրացնի նրանց ցուցանիշները: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ երևանյան մրցաշար են եկել միջազգային կարգի մրցավարներ, որոնց որոշումներն ունեն բարձր կոմպետենցիա: Լուիզա Սադյանը, որը ունի նման մրցավարական կարգ, նաև գլխավորում է Հայաստանի պատանեկան հավաքականը, կարծում է, որ նման մակարդակի մրցումները շատ օգտակար են երկրում ռիթմիկ մարմնամարզության զարգացման համար:
Հետաքրքրական է, որ հայկական քաղաքացիություն ունեցող մոսկվայաբնակ մարմնամարզուհի Արինա Բաղդասարյանը երկու անգամ պատվանդանի է բարձրացել ՝ որպես օղակով և մահակներով ելույթների հաղթող, իր հոր ծննդյան օրը, որը հատուկ մրցաշար էր եկել արտերկրից:
Լրահոս
0