https://arm.sputniknews.ru/20251206/vashingtvonum-dzerq-bervats-hamadzajnutjuny-mets-geghecik-gvortsarq-er-armen-grigvorjan-96609021.html
Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը մեծ, գեղեցիկ գործարք էր. Արմեն Գրիգորյան
Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը մեծ, գեղեցիկ գործարք էր. Արմեն Գրիգորյան
Sputnik Արմենիա
ԱԽ քարտուղարի խոսքով` եթե մեկ–երկու տարի առաջ Հայաստանի և Ադրբեջանի նարատիվները հակասական էին, ապա այժմ շատ առումներով նման են։ 06.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-06T14:19+0400
2025-12-06T14:19+0400
2025-12-06T15:31+0400
արմեն գրիգորյան
վաշինգտոն
ամն
թրամփի ուղի (tripp)
հիքմեթ հաջիև
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96607079_0:0:1200:675_1920x0_80_0_0_8d82f13f25ef89e6c3c93e680ece809f.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ձեռք բերված համաձայնությունները «մեծ, գեղեցիկ գործարք» էր, որի հիմքը դրվել է Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումից հետո։ Կատարի մայրաքաղաք Դոհայում «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Նա վստահեցրեց, որ հայկական կողմը կշարունակի աշխատանքը աշխարհի ինստիտուցիոնալացման ուղղությամբ, որպեսզի այն շարունակական լինի:«Վստահ եմ` մեր տարածաշրջանի մարդիկ արժանի են դրան։ Շատ կարևոր է, որ երկու կողմերն էլ ձգտեն խաղաղության։ Այն հաստատելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք։ Միջազգային հանրությունը կարող է աջակցել խաղաղության կայացմանը։ Վստահ եմ` դրա համար կա միջազգային հետաքրքրություն` ի դեմս տնտեսական նոր հնարավորությունների, ներդրումների։ Մենք նաև այս ուղղությամբ Հայաստանում քննարկում ենք տնտեսական նախագծեր»,– հայտարարեց Գրիգորյանը։Քննարկվում է Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-ԵՄ ձևաչափը. Կոսը` կապուղիների ապաշրջափակման մասինԱԽ քարտուղարի խոսքով` եթե մեկ–երկու տարի առաջ Հայաստանի և Ադրբեջանի նարատիվները հակասական էին, ապա այժմ շատ առումներով նման են։«Մեկ–երկու տարի առաջ հանդիպման ցանկացած հնարավորության դեպքում մենք կքննարկեինք իրար հակասող նարատիվներ։ Հիմա դրանցից շատերը մոտ են իրար։ Ոմանք չեն համընկնում, բայց ես վստահ եմ, որ մենք կամրապնդենք համագործակցությունը, որպեսզի ապագայի հեռանկարներն ավելի լավը լինեն»,– ասաց Գրիգորյանը։Հիշեցնենք, որ այսօր Դոհայում անցկացվող պանելային քննարկմանը մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
վաշինգտոն
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96607079_219:0:1119:675_1920x0_80_0_0_ac5ab471a336bbb325b137d9fffa1b34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, վաշինգտոն, ամն, թրամփի ուղի (tripp), հիքմեթ հաջիև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
արմեն գրիգորյան, վաշինգտոն, ամն, թրամփի ուղի (tripp), հիքմեթ հաջիև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը մեծ, գեղեցիկ գործարք էր. Արմեն Գրիգորյան
14:19 06.12.2025 (Թարմացված է: 15:31 06.12.2025) ԱԽ քարտուղարի խոսքով` եթե մեկ–երկու տարի առաջ Հայաստանի և Ադրբեջանի նարատիվները հակասական էին, ապա այժմ շատ առումներով նման են։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ձեռք բերված համաձայնությունները «մեծ, գեղեցիկ գործարք» էր, որի հիմքը դրվել է Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումից հետո։ Կատարի մայրաքաղաք Դոհայում «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
«Վաշինգտոնում մենք զգալի հաջողությունների հասանք երկկողմ հանդիպումներում։ Խաղաղության հաստատման համար լավ հիմք դրվեց։ ԱՄՆ նախագահ Թրամփը հավատարիմ էր խաղաղությանը. նա հստակ տրամադրվածություն ուներ, որ այս գործը պետք է ավարտին հասցվի։ Թրամփի վարչակազմը և հատկապես նրա անձնական ջանքերը մեծ նշանակություն ունեցան խաղաղության հաստատման հարցում»,– հայտարարեց Գրիգորյանը:
Նա վստահեցրեց, որ հայկական կողմը կշարունակի աշխատանքը աշխարհի ինստիտուցիոնալացման ուղղությամբ, որպեսզի այն շարունակական լինի:
«Վստահ եմ` մեր տարածաշրջանի մարդիկ արժանի են դրան։ Շատ կարևոր է, որ երկու կողմերն էլ ձգտեն խաղաղության։ Այն հաստատելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք։ Միջազգային հանրությունը կարող է աջակցել խաղաղության կայացմանը։ Վստահ եմ` դրա համար կա միջազգային հետաքրքրություն` ի դեմս տնտեսական նոր հնարավորությունների, ներդրումների։ Մենք նաև այս ուղղությամբ Հայաստանում քննարկում ենք տնտեսական նախագծեր»,– հայտարարեց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարի խոսքով` եթե մեկ–երկու տարի առաջ Հայաստանի և Ադրբեջանի նարատիվները հակասական էին, ապա այժմ շատ առումներով նման են։
«Մեկ–երկու տարի առաջ հանդիպման ցանկացած հնարավորության դեպքում մենք կքննարկեինք իրար հակասող նարատիվներ։ Հիմա դրանցից շատերը մոտ են իրար։ Ոմանք չեն համընկնում, բայց ես վստահ եմ, որ մենք կամրապնդենք համագործակցությունը, որպեսզի ապագայի հեռանկարներն ավելի լավը լինեն»,– ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ այսօր Դոհայում անցկացվող պանելային քննարկմանը մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահի օգնական
Հիքմեթ Հաջիևը։