https://arm.sputniknews.ru/20251206/tesanq-supervarchapetutjan-hetevanqnery-qvocharjany-karavarman-hamakargy-pvokhelu-masin-96618590.html
Տեսանք սուպերվարչապետության հետևանքները. Քոչարյանը` կառավարման համակարգը փոխելու մասին
Տեսանք սուպերվարչապետության հետևանքները. Քոչարյանը` կառավարման համակարգը փոխելու մասին
Sputnik Արմենիա
ՀՀ 2–րդ նախագահն ասաց, որ ժամանակին գործող Սահմանադրությանը դեմ է արտահայտվել` տեսնելով բազմաթիվ վտանգներ։ 06.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-06T18:45+0400
2025-12-06T18:45+0400
2025-12-06T19:45+0400
վարչապետ
ռոբերտ քոչարյան
նիկոլ փաշինյան
հայաստան
սահմանադրություն
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96616082_0:0:1200:675_1920x0_80_0_0_e826ba6f446214f4bb79527befae706d.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Երկրում չպետք է լինի մեկ պաշտոն, որը կենտրոնացնում է իր ձեռքում կառավարման գրեթե բոլոր լիազորությունները։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, թե արդյոք 2026 թ ընտրություններում հաղթանակի դեպքում պատրաստվում է վերադարձնել նախագահական կամ կիսանախագահական մոդելը։Ըստ նրա` դատական իշխանությունը որևէ կապ չպետք է ունենա գործադիր իշխանության հետ, քանի որ այն, ինչ կատարվում է դատական համակարգում, խայտառակություն է։«Այո՛, պետք է գնալ որոշակի փոփոխությունների, թեև երկիրը կարող է մնալ խորհրդարանական։ Ասում էին` սուպերվարչապետություն, տեսանք սուպերվարչապետության հետևանքները, սակայն փաստի հետ առնչվելով` մենք պետք է հասկանանք, որ ինչ–որ բաներ պետք է հետ պտտեցնենք»,– հայտարարեց ՀՀ 2–րդ նախագահը։Մենք ուզում ենք երկրում նոր Սերժ Սարգսյա՞ն. Փաշինյանը` սուպերվարչապետական համակարգի մասինՆա տեղեկացրեց, որ ժամանակին Սահմանադրության այս կետին դեմ է արտահայտվել` տեսնելով բոլոր այս վտանգները։ Հիշեցնենք` գործող Սահմանադրությունը, որն ընդունվել է 2015 թվականին` հանրաքվեով, ներկայիս իշխանությունը նախկինում քննադատում էր` որակելով այն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման համար գրված փաստաթուղթ, քանի որ այն վերջինիս թույլ էր տալիս մնալ իշխանության ղեկին` վարչապետի պաշտոնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96616082_168:0:1068:675_1920x0_80_0_0_1ab6164f07ed71cf0e291f8f1470ee9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարչապետ, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, հայաստան, սահմանադրություն, իշխանություն
վարչապետ, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, հայաստան, սահմանադրություն, իշխանություն
Տեսանք սուպերվարչապետության հետևանքները. Քոչարյանը` կառավարման համակարգը փոխելու մասին
18:45 06.12.2025 (Թարմացված է: 19:45 06.12.2025) ՀՀ 2–րդ նախագահն ասաց, որ ժամանակին գործող Սահմանադրությանը դեմ է արտահայտվել` տեսնելով բազմաթիվ վտանգներ։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Երկրում չպետք է լինի մեկ պաշտոն, որը կենտրոնացնում է իր ձեռքում կառավարման գրեթե բոլոր լիազորությունները։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, թե արդյոք 2026 թ ընտրություններում հաղթանակի դեպքում պատրաստվում է վերադարձնել նախագահական կամ կիսանախագահական մոդելը։
«Ինձ համար գոնե պարզ է, որ չպետք է լինի մեկ պաշտոն, որը կենտրոնացնում է իր ձեռքում այսքան լիազորություններ, և նախագահի պաշտոնը պետք է հակակշիռ լինի նման դեպքերի համար»,– ընդգծեց Քոչարյանը։
Ըստ նրա` դատական իշխանությունը որևէ կապ չպետք է ունենա գործադիր իշխանության հետ, քանի որ այն, ինչ կատարվում է դատական համակարգում, խայտառակություն է։
«Այո՛, պետք է գնալ որոշակի փոփոխությունների, թեև երկիրը կարող է մնալ խորհրդարանական։ Ասում էին` սուպերվարչապետություն, տեսանք սուպերվարչապետության հետևանքները, սակայն փաստի հետ առնչվելով` մենք պետք է հասկանանք, որ ինչ–որ բաներ պետք է հետ պտտեցնենք»,– հայտարարեց ՀՀ 2–րդ նախագահը։
Նա տեղեկացրեց, որ ժամանակին Սահմանադրության այս կետին դեմ է արտահայտվել` տեսնելով բոլոր այս վտանգները։
Հիշեցնենք` գործող Սահմանադրությունը, որն ընդունվել է 2015 թվականին` հանրաքվեով, ներկայիս իշխանությունը նախկինում քննադատում էր` որակելով այն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման համար գրված փաստաթուղթ, քանի որ այն վերջինիս թույլ էր տալիս մնալ իշխանության ղեկին` վարչապետի պաշտոնում։