https://arm.sputniknews.ru/20251205/spitak-tuny-washington-post-tertn-anvanel-e-shabatva-mediahancagvorts-96597359.html
Սպիտակ տունը «Washington Post» թերթն անվանել է «շաբաթվա մեդիահանցագործ»
Սպիտակ տունը «Washington Post» թերթն անվանել է «շաբաթվա մեդիահանցագործ»
Sputnik Արմենիա
ԱՄՆ վարչակազմը Սպիտակ տան պաշտոնական կայքում «ամոթի վիրտուալ սրահ» է «բացել»: 05.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-05T20:47+0400
2025-12-05T20:47+0400
2025-12-05T20:47+0400
ամն
սպիտակ տուն
օրաթերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84952156_0:84:1600:984_1920x0_80_0_0_66375060a208d3b4f347fdef5d21ed1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Սպիտակ տունը «Washington Post» թերթն անվանել է «շաբաթվա մեդիահանցագործ»: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ԱՄՆ վարչակազմը Սպիտակ տան պաշտոնական կայքում «ամոթի վիրտուալ սրահ» է «բացել»` նշելով այն ԶԼՄ-ներին, որոնք կեղծ և մոլորեցնող լուրեր են հրապարակում: Ավելի վաղ «շաբաթվա մեդիահանցագործներ» էին ճանաչվել «CBS News»-ը, «Boston Globe»-ը և բրիտանական «Independent»-ը: Այս բոլորը, վարչակազմի տվյալներով, խեղաթյուրել և չափազանցրել են նախագահ Դոնալդ Թրամփի` դեմոկրատներին պատասխանատվության ենթարկելու կոչերը:Սպիտակ տանը և հենց Պենտագոնում քննադատել են նյութը, այն անվանել սուտ և նշել, որ նման հարվածները համապատասխանում են պատերազմի օրենքներին:Ըստ Սպիտակ տան` «Washington Post»-ը հրապարակել է այս չհաստատված պնդումը`փորձելով վարկաբեկել ամերիկացի զինվորականներին և հակաամերիկյան տրամադրություններ բորբոքել։Թրամփը նշել Է ԱՄՆ-ի հսկայական արտաքին պարտքի պատճառները
ամն
սպիտակ տուն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84952156_89:0:1512:1067_1920x0_80_0_0_67055247952a498a371925d0d3b03cf6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, սպիտակ տուն, օրաթերթ
ամն, սպիտակ տուն, օրաթերթ
Սպիտակ տունը «Washington Post» թերթն անվանել է «շաբաթվա մեդիահանցագործ»
ԱՄՆ վարչակազմը Սպիտակ տան պաշտոնական կայքում «ամոթի վիրտուալ սրահ» է «բացել»:
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Սպիտակ տունը «Washington Post» թերթն անվանել է «շաբաթվա մեդիահանցագործ»: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ վարչակազմը Սպիտակ տան պաշտոնական կայքում «ամոթի վիրտուալ սրահ» է «բացել»` նշելով այն ԶԼՄ-ներին, որոնք կեղծ և մոլորեցնող լուրեր են հրապարակում: Ավելի վաղ «շաբաթվա մեդիահանցագործներ» էին ճանաչվել «CBS News»-ը, «Boston Globe»-ը և բրիտանական «Independent»-ը: Այս բոլորը, վարչակազմի տվյալներով, խեղաթյուրել և չափազանցրել են նախագահ Դոնալդ Թրամփի` դեմոկրատներին պատասխանատվության ենթարկելու կոչերը:
Այս շաբաթվա արդյունքներով «մեդիահանցագործի» կոչումը «Washington Post»-ին է անցել մի նյութի համար, ըստ որի` Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Վենեսուելայի ափերի մոտ թմրավաճառների նավերի վրա ԱՄՆ-ի հարվածների ժամանակ հրամայել է սպանել բոլորին: Սեպտեմբերի սկզբին առաջին հարձակումից հետո հրամանատարներին հրահանգվել է երկրորդ հարվածը հասցնել, որպեսզի, ԶԼՄ-ի տվյալներով, սպանեն ողջ մնացածներին:
Սպիտակ տանը և հենց Պենտագոնում քննադատել են նյութը, այն անվանել սուտ և նշել, որ նման հարվածները համապատասխանում են պատերազմի օրենքներին:
Ըստ Սպիտակ տան` «Washington Post»-ը հրապարակել է այս չհաստատված պնդումը`փորձելով վարկաբեկել ամերիկացի զինվորականներին և հակաամերիկյան տրամադրություններ բորբոքել։