https://arm.sputniknews.ru/20251205/putiny-zhamanel-e-delii-nakhagahakan-palat-nran-dimavvorel-en-patvvo-pahakakhmbvov-ev-orhnergvov-96559603.html
Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով
Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով
Sputnik Արմենիա
Այսօր ՌԴ նախագահի՝ Հնդկաստան այցի երկրորդ օրն է։ 05.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-05T10:39+0400
2025-12-05T10:39+0400
2025-12-05T10:40+0400
տեսանյութեր
վլադիմիր պուտին
հնդկաստան
նարենդրա մոդի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/05/96557315_0:0:1920:1080_1920x0_80_0_0_45ba966b657ec34048ac51677121cc60.jpg
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Նյու Դելիի նախագահական պալատ, որտեղ տեղի կունենան ռուս-հնդկական բանակցությունները:Նրան դիմավորել են Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրման և վարչապետ Նարենդրա Մոդին։Նախօրեին Պուտինը երկօրյա պետական այցով մեկնել է Հնդկաստան: Այցի առաջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, նա ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել վարչապետ Մոդիի հետ։ Նրանք հանդիպման ժամանել են միասին՝ նույն ավտոմոբիլով։ Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին անձամբ է դիմավորել հենց օդանավակայանում։Այսօր կողմերը կստորագրեն փաստաթղթերի մեծ փաթեթ: Երկրների ղեկավարները կմասնակցեն նաև Ռուս-հնդկական գործարար համաժողովի լիագումար նիստին, ինչպես կանեն լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ:
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/05/96557315_226:0:1666:1080_1920x0_80_0_0_8e7b3a6c80c46712a9f71ca420a6d567.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, վլադիմիր պուտին, հնդկաստան, նարենդրա մոդի, видео
տեսանյութեր, վլադիմիր պուտին, հնդկաստան, նարենդրա մոդի, видео
Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով
10:39 05.12.2025 (Թարմացված է: 10:40 05.12.2025) Այսօր ՌԴ նախագահի՝ Հնդկաստան այցի երկրորդ օրն է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Նյու Դելիի նախագահական պալատ, որտեղ տեղի կունենան ռուս-հնդկական բանակցությունները:
Նրան դիմավորել են Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրման և վարչապետ Նարենդրա Մոդին։
Նախագահական «Aurus» լիմուզինի դիմաց Ռուսաստանի առաջնորդի համար կարմիր գորգ է տեղադրվել, պատվո պահակախումբը` պատրաստ դիմավորման։ Ղեկավարների լուսանկարահանումից հետո հնդկական նվագախումբը կատարել է Ռուսաստանի օրհներգը։
Նախօրեին Պուտինը երկօրյա պետական այցով մեկնել է Հնդկաստան: Այցի առաջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, նա ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել վարչապետ Մոդիի հետ։ Նրանք հանդիպման ժամանել են միասին՝ նույն ավտոմոբիլով։ Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին անձամբ է դիմավորել հենց օդանավակայանում։
Այսօր կողմերը կստորագրեն փաստաթղթերի մեծ փաթեթ: Երկրների ղեկավարները կմասնակցեն նաև Ռուս-հնդկական գործարար համաժողովի լիագումար նիստին, ինչպես կանեն լրատվամիջոցների համար հանդես կգան հայտարարությամբ: