https://arm.sputniknews.ru/20251205/papikjann-yndunel-e-mets-britaniaji-ir-gvortsynkervojy-hajtni-e-inch-en-qnnarkel-96567992.html
Պապիկյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջը․ հայտնի է՝ ինչ են քննարկել
Պապիկյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջը․ հայտնի է՝ ինչ են քննարկել
Sputnik Արմենիա
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլը։ 05.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-05T13:31+0400
2025-12-05T13:31+0400
2025-12-05T13:38+0400
սուրեն պապիկյան
միացյալ թագավորություն
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան
վերնոն ռոդնի քոքեր (միացյալ թագավորության պաշտպանության գծով պետական նախարար)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/05/96565281_0:0:1280:721_1920x0_80_0_0_be2c5a64e2af3b190724bd93cfd89317.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերին և Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը դրական են գնահատել համագործակցության ընթացիկ մակարդակը և պատրաստակամություն հայտնել զարգացնելու այն: Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ում և ՄԹ-ում ռեզիդենտ կցորդների նշանակման կարևորությունը՝ հայտնելով, որ այդ քայլը կնպաստի 2 երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրությունում։Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:Հանդիպմանը ներկա են եղել նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը:
միացյալ թագավորություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/05/96565281_187:0:1280:820_1920x0_80_0_0_5128c0ab1f11d72e62e80c09ee6072db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, միացյալ թագավորություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), հայաստան, վերնոն ռոդնի քոքեր (միացյալ թագավորության պաշտպանության գծով պետական նախարար)
սուրեն պապիկյան, միացյալ թագավորություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), հայաստան, վերնոն ռոդնի քոքեր (միացյալ թագավորության պաշտպանության գծով պետական նախարար)
Պապիկյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջը․ հայտնի է՝ ինչ են քննարկել
13:31 05.12.2025 (Թարմացված է: 13:38 05.12.2025) Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերին և Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը դրական են գնահատել համագործակցության ընթացիկ մակարդակը և պատրաստակամություն հայտնել զարգացնելու այն: Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ում և ՄԹ-ում ռեզիդենտ կցորդների նշանակման կարևորությունը՝ հայտնելով, որ այդ քայլը կնպաստի 2 երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը: