https://arm.sputniknews.ru/20251205/hajaqven-stvoragrahavaq-e-sksel-hhum-tvoshakneri-bardzracman-hamar-96575479.html
«Հայաքվեն» ստորագրահավաք է սկսել ՀՀ–ում թոշակների բարձրացման համար
«Հայաքվեն» ստորագրահավաք է սկսել ՀՀ–ում թոշակների բարձրացման համար
Sputnik Արմենիա
Ավետիք Չալաբյանի կարծիքով՝ տարօրինակ է բարձրացնել իրավապահների աշխատավարձերը, ներդնել համընդհանուր բժշկական ապահովագրություն և գրեթե չբարձրացնել թոշակները: 05.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-05T15:17+0400
2025-12-05T15:17+0400
2025-12-05T15:17+0400
թոշակ
թոշակառու
ստորագրահավաք
ավետիք չալաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69049892_0:0:1344:756_1920x0_80_0_0_53eba50a7370ed74da46daec0f71eee5.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. «Հայաքվե» նախաձեռնությունը ստորագրահավաք է անցկացնում՝ երկու տարվա ընթացքում ծերության և հաշմանդամության թոշակները 50 տոկոսով բարձրացնելու մասին ՀՀ կառավարությանը ուղղված հանրագրի ներքո: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հասարակական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։Ստորագրահավաքը սկսվել է դեկտեմբերի 1–ից, հանրագիրն արդեն ստորագրել է մոտ 5 հազար մարդ։ Նա տեղեկացրեց, որ հանրագրին կարելի է միանալ Երևանի «Հայաքվեի» մի քանի գրասենյակներում, ինչպես նաև Էջմիածնում, Արմավիրում, Գորիսում, Կապանում, Գյումրիում և այլ քաղաքներում:Նրա խոսքով՝ 2018 թվականից սկսած ՀՀ իշխանությունները եռապատկել են իրավապահների աշխատավարձը, ընդհանուր առմամբ բյուջեի ծախսերն աճել են ավելի քան կրկնակի (125 %–ով), իսկ կենսաթոշակները բարձրացել են ընդամենը 22 %–ով:Չալաբյանը նաև նշեց, որ այժմ միջին աշխատավարձը մի քանի անգամ գերազանցում է և նվազագույն, և միջին կենսաթոշակը (նվազագույն կենսաթոշակը միջին աշխատավարձից ցածր է գրեթե 6 անգամ, միջին կենսաթոշակը՝ գրեթե 4,5 անգամ):Չալաբյանի խոսքով` ընդհանուր առմամբ, ծերության կենսաթոշակների համար ՀՀ պետական բյուջեից ծախսվում է մոտ 350 մլրդ դրամ։ Հետևաբար, ըստ նրա, կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու համար անհրաժեշտ է 175 մլրդ դրամ:«Եթե առաջին տարում թոշակները բարձրացնենք 25 տոկոսով, ապա դրա համար անհրաժեշտ է ընդամենը 87 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 0,8 տոկոսը։ Դա այնքան քիչ է, որ չի կարող մեծ ազդեցություն ունենալ երկրում գնաճի վրա»,– վստահեցրեց Չալաբյանը։Հիշեցնենք, որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կազմում է 36 հազար դրամ, միջինը՝ 49 հազար դրամ:Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը 2025 թ. 2–րդ եռամսյակում կազմել է 44 152 դրամ, նվազագույն սպառողական զամբյուղը՝ 81 681 դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69049892_149:0:1344:896_1920x0_80_0_0_3480142728fd8bea90cef095efb0be51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թոշակ, թոշակառու, ստորագրահավաք, ավետիք չալաբյան
թոշակ, թոշակառու, ստորագրահավաք, ավետիք չալաբյան
«Հայաքվեն» ստորագրահավաք է սկսել ՀՀ–ում թոշակների բարձրացման համար
Ավետիք Չալաբյանի կարծիքով՝ տարօրինակ է բարձրացնել իրավապահների աշխատավարձերը, ներդնել համընդհանուր բժշկական ապահովագրություն և գրեթե չբարձրացնել թոշակները:
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. «Հայաքվե» նախաձեռնությունը ստորագրահավաք է անցկացնում՝ երկու տարվա ընթացքում ծերության և հաշմանդամության թոշակները 50 տոկոսով բարձրացնելու մասին ՀՀ կառավարությանը ուղղված հանրագրի ներքո: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հասարակական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Ստորագրահավաքը սկսվել է դեկտեմբերի 1–ից, հանրագիրն արդեն ստորագրել է մոտ 5 հազար մարդ։ Նա տեղեկացրեց, որ հանրագրին կարելի է միանալ Երևանի «Հայաքվեի» մի քանի գրասենյակներում, ինչպես նաև Էջմիածնում, Արմավիրում, Գորիսում, Կապանում, Գյումրիում և այլ քաղաքներում:
Նրա խոսքով՝ 2018 թվականից սկսած ՀՀ իշխանությունները եռապատկել են իրավապահների աշխատավարձը, ընդհանուր առմամբ բյուջեի ծախսերն աճել են ավելի քան կրկնակի (125 %–ով), իսկ կենսաթոշակները բարձրացել են ընդամենը 22 %–ով:
Չալաբյանը նաև նշեց, որ այժմ միջին աշխատավարձը մի քանի անգամ գերազանցում է և նվազագույն, և միջին կենսաթոշակը (նվազագույն կենսաթոշակը միջին աշխատավարձից ցածր է գրեթե 6 անգամ, միջին կենսաթոշակը՝ գրեթե 4,5 անգամ):
Նա տեղեկացրեց, որ 2026 թ. ՀՀ պետական բյուջեի ծախսային մասն աճել է 187 մլրդ դրամով, ընդ որում 111 մլրդ դրամ հատկացվում է համընդհանուր բժշկական առողջապահությանը։ Այն ինչ, ըստ «Հայաքվե» նախաձեռնության համակարգողի, եկող տարվա բյուջեով կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում. ընդամենը կշարունակվի թոշակառուների համար անկանխիկ վճարումների հետվերադարձի ծրագիրը, որի համար նախատեսված է ավելի քան 20 մլրդ դրամ։ Ի դեպ, հետվերադարձի ծրագիրը չի գործում կոմունալ վճարումների դեպքում։
Չալաբյանի խոսքով` ընդհանուր առմամբ, ծերության կենսաթոշակների համար ՀՀ պետական բյուջեից ծախսվում է մոտ 350 մլրդ դրամ։ Հետևաբար, ըստ նրա, կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու համար անհրաժեշտ է 175 մլրդ դրամ:
«Եթե առաջին տարում թոշակները բարձրացնենք 25 տոկոսով, ապա դրա համար անհրաժեշտ է ընդամենը 87 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 0,8 տոկոսը։ Դա այնքան քիչ է, որ չի կարող մեծ ազդեցություն ունենալ երկրում գնաճի վրա»,– վստահեցրեց Չալաբյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կազմում է 36 հազար դրամ, միջինը՝ 49 հազար դրամ:
Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը 2025 թ. 2–րդ եռամսյակում կազմել է 44 152 դրամ, նվազագույն սպառողական զամբյուղը՝ 81 681 դրամ։