00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էական ոչինչ չկար. ընդդիմադիր պատգամավորը` Փաշինյանի հրապարակած փաստաթղթերի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2025
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` փաստաթղթերում Մադրիդյան սկզբունքի մասին ոչինչ չկար, Մինսկի խորհրդաժողովի հնգյակի առաջարկների մասին ոչինչ չկար, իսկ մեծագույն զավեշտը վերաբերում էր Քի Վեսթի փաստաթղթին։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնազերծած փաստաթղթերում էական թղթեր չկային, որոնք ԼՂ բանակացային գործընթացի ամբողջականությունը կապահովեին։ Այսմասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Երբ Փաշինյանը փաստաթղթղերը գաղտնազերծեց, ձեզ մոտ դեժավյու չկա՞… Դա ընդամենը ճտտիկով գրիչն էր` Հրայր Թովմասյանի ճտտիկով գրիչը։ Փաթեթը կիսատ էր, էական թղթեր չկային, որոնք բանակացային գործընթացի ամբողջականությունը կապահովեին»,– ընդգծեց պատգամավորը։
Նրա խոսքով` փաստաթղթերում, մասնավորապես, ոչինչ չկար Մադրիդյան սկզբունքի մասին, Մինսկի խորհրդաժողովի հնգյակի առաջարկների մասին ոչինչ չկար, իսկ մեծագույն զավեշտը վերաբերում էր Քի Վեսթի փաստաթղթին։
«Փոխարենը տպում են մի թղթի կտոր, բառակույտ, որը իբրև թե Փաշինյանին փոխանցել էր Լևոն Տեր–Պետրոսյանի նախընտրական շտաբը 2008 թ–ին, որի անդամ էր, ի դեպ, Փաշինյանը։ Այդ փաստաթուղթը թվագրված էր 1999 թվականով ու վերջ, որևէ օրիգինալ չկա»,– նշեց Խաչատրյանը։
Նա հայտարարեց, որ Քի Վեսթի փաստաթղթից երեք էջ հանրայնացրել է, որտեղ նշվում է, որ ԼՂ ինքնավար մարզի սահմաններում, որոնք հայկական կողմի վերահսկողության ներքո էին, Ադրբեջանը որևէ պահանջ չէր ներկայացնում, Լաչինի միջանցքն ունենում էր նույն կարգավիճակը, ինչ ԼՂ–ն, այսինքն` ՀՀ մաս էր կազմում։ Բացի այդ, ըստ այդ փաստաթղթի, ապաշրջափակվում էին բոլոր կապուղիները, իսկ փոխարենը ՀՀ–ն Ադրբեջանին էր տրամարդրում միջանցք` անխոչընդոտ։
«Միջանցքի մասին անկեղծորեն նշվում է։ Ի դեպ, այդ միջանցքի օդային տարածքի տակի հողը հայկական էր, այսինքն` Ադրբեջանին անցնում էր որոշակի հաստությամբ ասֆալտ»,– ընդգծեց պատգամավորը։
Ի պատասխան իշխանական մամուլի ներկայացուցչի հարցի` Խաչատրյանը նշեց, որ իր մոտ այդ փաստաթղթի պատճենն է, ու այն իր անձնական արխիվից է, որը երկար ժամանակ պահել է, իր սեփականությունն է և դրա ծագման մասին չի խոսի։
«Եթե իշխանություններն ասում են, որ դա կեղծ փաստաթուղթ է, ուրեմն պետք է ասեն` իրականությունը որն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծում է բոլոր փաստաթղթերը, ապա ես էլ եմ նույնն անում։ Եթե որոշեն, որ սա գաղտնիք է ու ես գաղտնիք եմ բացահայտել, ապա ես, Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը պիտի հայտնվենք բանտախցում»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 2-ին հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ։ Դրանց թվում էին նաև Մինսկի խմբի առաջարկները, որոնց համաձայն` պետք է ընդունվեր Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից ազատ կամարտահայտման համապատասխան, պարտադիր իրավական ուժ ունեցող որոշում, և միջազգային հանրությունը պարտավոր էր ճանաչել այդ քվեարկության ցանկացած արդյունք։
Լրահոս
0