https://arm.sputniknews.ru/20251204/trampy-gnahatel-e-putin-uitkvof-handipman-ardjunqnery-96510213.html
Թրամփը գնահատել է Պուտին-Ուիտկոֆ հանդիպման արդյունքները
Թրամփը գնահատել է Պուտին-Ուիտկոֆ հանդիպման արդյունքները
Sputnik Արմենիա
Թրամփը հայտնել է, որ Կիևի համար հակամարտության կարգավորման պայմանները զգալիորեն վատթարացել են Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպումից հետո։ 04.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-04T10:35+0400
2025-12-04T10:35+0400
2025-12-04T10:47+0400
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
սթիվեն ուիտկոֆ
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96510707_6:0:1078:603_1920x0_80_0_0_117a2e08a9070f6484db1d81bce5aba7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում շատ լավ է անցել, ինչպես նաև զգուշացրել է Ուկրաինային կարգավորման պայմանների վատթարացման մասին։ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ Ուիտկոֆն ու Քուշները բանակցություններից հետո վստահություն են հայտնել, որ Մոսկվան ուզում է վերջ դնել պատերազմին։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան տերը խոստովանել է, որ չի կարող կանխատեսել, թե ինչ արդյունքների կբերի Կրեմլում կայացած հանդիպումը։«Ի՞նչ կստացվի այս հանդիպումից։ Չեմ կարող ասել, քանի որ տանգո պարելու համար երկուսն են պետք», – ասել է ԱՄՆ նախագահը։Թրամփը կարծիք է հայտնել, որ Կիևի համար հակամարտության կարգավորման պայմանները զգալիորեն վատթարացել են Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպումից հետո։ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ ի հեճուկս Սպիտակ տան ղեկավարի խորհրդի՝ Զելենսկին որոշեց դա չանել։Թրամփը նաև կրկնեց, որ ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսում Ուկրաինային օգնելու համար, նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք էլ երկիրը թալանում էին։Նախօրեին երեկոյան Reuters-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյային, հաղորդել էր, որ Ուիտկոֆը և Քուշները Թրամփին զեկուցել են Պուտինի հետ իրենց ունեցած բանակցությունների արդյունքների մասին՝ դրանք որակելով որպես «հանգամանալից և արդյունավետ»։ Արդյունքների մասին նրանք տեղեկացրել են նաև ուկրաինական կողմին։Մոսկվա մեկնելուց առաջ ամերիկյան պատվիրակությունը հանդիպել էր Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։Նշենք, որ դեկտեմբերի 2-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆին և ԱՄՆ նախագահի փեսա, «Affinity Partners» ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշներին: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Թրամփը հայտարարել է, որ Մոսկվայում Պուտինի հետ ամերիկյան պատվիրակության հանդիպումը շատ լավ է անցել
Sputnik Արմենիա
Թրամփը հայտարարել է, որ Մոսկվայում Պուտինի հետ ամերիկյան պատվիրակության հանդիպումը շատ լավ է անցել
2025-12-04T10:35+0400
true
PT0M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96510707_140:0:944:603_1920x0_80_0_0_061e9fe110242042d6464513d6721fb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, սթիվեն ուիտկոֆ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, սթիվեն ուիտկոֆ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео
Թրամփը գնահատել է Պուտին-Ուիտկոֆ հանդիպման արդյունքները
10:35 04.12.2025 (Թարմացված է: 10:47 04.12.2025) Թրամփը հայտնել է, որ Կիևի համար հակամարտության կարգավորման պայմանները զգալիորեն վատթարացել են Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում շատ լավ է անցել, ինչպես նաև զգուշացրել է Ուկրաինային կարգավորման պայմանների վատթարացման մասին։
«Նախագահ Պուտինը երեկ շատ լավ հանդիպում է ունեցել Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիտկոֆի հետ», – ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։
ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ Ուիտկոֆն ու Քուշները բանակցություններից հետո վստահություն են հայտնել, որ Մոսկվան ուզում է վերջ դնել պատերազմին։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան տերը խոստովանել է, որ չի կարող կանխատեսել, թե ինչ արդյունքների կբերի Կրեմլում կայացած հանդիպումը։
«Ի՞նչ կստացվի այս հանդիպումից։ Չեմ կարող ասել, քանի որ տանգո պարելու համար երկուսն են պետք», – ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը կարծիք է հայտնել, որ Կիևի համար հակամարտության կարգավորման պայմանները զգալիորեն վատթարացել են Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպումից հետո։
«Գիտեք, երբ ես այդ գրասենյակում էի, ասացի հաղթաթղթերի բացակայության մասին։ Ես (Զելենսկուն – խմբ.) ասացի, որ դուք քարտեր չունեք։ Այդ ժամանակ էլ հենց պետք էր պայմանավորվել։ Այն ժամանակ շատ ավելի լավ պահ էր բանակցելու համար, բայց նրանք, իրենց իմաստությամբ, որոշեցին չանել դա։ Հիմա շատ բաներ նրա դեմ են»։
ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ ի հեճուկս Սպիտակ տան ղեկավարի խորհրդի՝ Զելենսկին որոշեց դա չանել։
Թրամփը նաև կրկնեց, որ ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսում Ուկրաինային օգնելու համար, նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք էլ երկիրը թալանում էին։
Նախօրեին երեկոյան Reuters-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյային, հաղորդել էր, որ Ուիտկոֆը և Քուշները Թրամփին զեկուցել են Պուտինի հետ իրենց ունեցած բանակցությունների արդյունքների մասին՝ դրանք որակելով որպես «հանգամանալից և արդյունավետ»։ Արդյունքների մասին նրանք տեղեկացրել են նաև ուկրաինական կողմին։
Մոսկվա մեկնելուց առաջ ամերիկյան պատվիրակությունը հանդիպել էր Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ դեկտեմբերի 2-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում
ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆին և ԱՄՆ նախագահի փեսա, «Affinity Partners» ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշներին: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը: