https://arm.sputniknews.ru/20251204/putiny-manramasner-e-nerkajacrel-amerikjan-patvirakutjan-het-banakcutjunneric-96516183.html
Պուտինը մանրամասներ է ներկայացրել ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից
Պուտինը մանրամասներ է ներկայացրել ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից
Sputnik Արմենիա
Պուտինը Հնդկաստան այցից առաջ հարցազրույց է տվել հնդիկ լրագրողներին, որում մանրամասն խոսել է ամերիկացի ներկայացուցիչների հետ իր հանդիպման մասին և ներկայացրել է... 04.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-04T12:56+0400
2025-12-04T12:56+0400
2025-12-04T12:59+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
վլադիմիր պուտին
ամն
ուկրաինա
բանակցություն
պատերազմ
դոնբաս
դոնեցկ
լուգանսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95472617_0:0:3115:1753_1920x0_80_0_0_15a2495fdd366c7c57d3da48a49a3afb.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնդիկ լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ բանակցությունների ժամանակ ինքը ստիպված է եղել մանրակրկիտ քննարկել Վաշինգտոնի կողմից առաջարկված՝ Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագրի գրեթե բոլոր կետերը։Նախագահի խոսքով՝ փաստաթուղթն առաջին անգամ էր ներկայացվել, ուստի քննարկումը զգալի ժամանակ է պահանջել։Գրեթե 5 ժամ ձգված հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ի երեկոյան Կրեմլում։ Պուտինը ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին, ինչպես նաև ամերիկացի առաջնորդի փեսային՝ Ջարեդ Քուշներին։ Նրանց այցը կապված էր Ուկրաինայում հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկների քննարկման հետ։Պուտինը նշել է, որ արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, բայց ընդգծել է, որ հանդիպումն ինքնին անհրաժեշտ էր և ժամանակին։Գնահատելով իրավիճակի հետագա զարգացումը՝ Պուտինը հայտարարել է, որ Կիևի կողմից վերահսկվող շրջանները կազատագրվեն կամ ուժային ճանապարհով, կամ ուկրաինական ստորաբաժանումների հեռացումից հետո:«Կամ մենք ուժով կազատագրենք այդ տարածքները, կամ ուկրաինական զորքերը կհեռանան այդ տարածքներից և կդադարեն սպանել մարդկանց», – ասել է Ռուսաստանի առաջնորդը:Պուտինը դեկտեմբերի 4-5-ը կայցելի Հնդկաստան՝ երկրի վարչապետի հրավերով:
ամն
ուկրաինա
դոնբաս
դոնեցկ
լուգանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95472617_384:0:3115:2048_1920x0_80_0_0_122831003aa0895ed55a77a0d5a61fa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ամն, ուկրաինա, բանակցություն, պատերազմ, դոնբաս, դոնեցկ, լուգանսկ
վլադիմիր պուտին, ամն, ուկրաինա, բանակցություն, պատերազմ, դոնբաս, դոնեցկ, լուգանսկ
Պուտինը մանրամասներ է ներկայացրել ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից
12:56 04.12.2025 (Թարմացված է: 12:59 04.12.2025) Պուտինը Հնդկաստան այցից առաջ հարցազրույց է տվել հնդիկ լրագրողներին, որում մանրամասն խոսել է ամերիկացի ներկայացուցիչների հետ իր հանդիպման մասին և ներկայացրել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսլականը։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնդիկ լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ բանակցությունների ժամանակ ինքը ստիպված է եղել մանրակրկիտ քննարկել Վաշինգտոնի կողմից առաջարկված՝ Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագրի գրեթե բոլոր կետերը։
Նախագահի խոսքով՝ փաստաթուղթն առաջին անգամ էր ներկայացվել, ուստի քննարկումը զգալի ժամանակ է պահանջել։
Գրեթե 5 ժամ ձգված հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ի երեկոյան Կրեմլում։ Պուտինը ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին, ինչպես նաև ամերիկացի առաջնորդի փեսային՝ Ջարեդ Քուշներին։ Նրանց այցը կապված էր Ուկրաինայում հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկների քննարկման հետ։ Պուտինը նշել է, որ արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, բայց ընդգծել է, որ հանդիպումն ինքնին անհրաժեշտ էր և ժամանակին։
Խոսելով Դոնբասի հարցի մասին՝ Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը երկար ժամանակ փորձել է փոխգործակցություն հաստատել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների և Կիևի միջև, սակայն Ուկրաինան հրաժարվել է ճանաչել այդ կազմավորումները: Նախագահի խոսքով՝ երբ պարզ դարձավ, որ այդ տարածքները ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո են, Ռուսաստանը ստիպված էր ճանաչել դրանք:
Գնահատելով իրավիճակի հետագա զարգացումը՝ Պուտինը հայտարարել է, որ Կիևի կողմից վերահսկվող շրջանները կազատագրվեն կամ ուժային ճանապարհով, կամ ուկրաինական ստորաբաժանումների հեռացումից հետո:
«Կամ մենք ուժով կազատագրենք այդ տարածքները, կամ ուկրաինական զորքերը կհեռանան այդ տարածքներից և կդադարեն սպանել մարդկանց», – ասել է Ռուսաստանի առաջնորդը:
Պուտինը դեկտեմբերի 4-5-ը կայցելի Հնդկաստան՝ երկրի վարչապետի հրավերով: