00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշիկ Ալավերդյանը գլխավոր մարզչի պաշտոնից չի հեռացվել, այլ փոխարինվել է. Սամվել Գասպարյան

© Sputnik / Aram NersesyanՓաշիկ Ալավերդյանը
Փաշիկ Ալավերդյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2025
Փաշիկ Ալավերդյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի ծանրամարտի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել էր, որ իր պաշտոնից հեռացել է ղեկավարության հետ անձնական հարաբերությունների պատճառով։ Իսկ ֆեդերացիայի պաշտոնական ձևակերպումը լրիվ այլ է։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր – Sputnik. Հայաստանի ծանրամարտի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն իր զբաղեցրած պաշտոնից հեռացված չէ, նրան պարզապես փոխարինել են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ Փաշիկ Ալավերդյանն այլևս Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը չէ. նրան կփոխարինի թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը։
«Փաշիկ Ալավերդյանն աշխարհի առաջնությունից հետո ցանկություն է հայտնել այլ երկրի հավաքականում շարունակել իր աշխատանքը, մենք էլ նրան փոխարինել ենք երկրորդ մարզիչով: Եթե հեռացված լիներ, կնշեինք, որ հեռացվել է», - ասաց Գասպարյանը։
Ալավերդյանը, որը երկար տարիներ գլխավորել է ծանրամարտի Հայաստանի հավաքականը, մեծ ներդրում ունի հայ ծանրորդների հաջողություններում։ Սամվել Գասպարյանի խոսքերով` բոլորն էլ լավ ճանաչում են Ալավերդյանին ու հարգում նրա անցած ճանապարհը, բայց տեղի է ունեցել մարզչական հանձնաժողովի նիստ, արդյունքների վերլուծություն, որից հետո որոշում է կայացվել մարզչական փոփոխություններ անել:
Այն հարցին թե, արդյոք Ալավերդյանի փոփոխությունը քաղաքական ենթատեքստ չունի, քանի որ նա օրեր առաջ քննադատել էր ֆեդերացիայի աշխատանքը, Գասպարյանը պատասխանեց, թե մի քաղաքական հայացքների կամ անձնական խնդիրների պատճառով մարզիչը չի հեռացվի: «Սա սպորտ է և քաղաքական հայացքների հետ որևէ առնչություն չունի: Կայացրած որոշումը նրա հարցազրույցների հետևանքը չէ, ոչ էլ անձնական խնդիրներ կան նրա հետ։ Որոշումը կայացվել է նոյեմբերի 28-ին Գյումրիում տեղի ունեցած մարզչական նիստի ընթացքում: Ազատման հրամանը ստորագրել է ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը», - եզրափակեց Գասպարյանը։
Հարկ է նշել, որ փոխվել է ոչ միայն ազգային, այլ նաև երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը։ Բացի այդ նոր նշանակումներ են տեղի ունեցել պատանեկան հավաքականում։ Ազգային հավաքականը գլխավորելու է Փաշիկ Ալավերդյանի օգնականը՝ Հակոբ Փիլոսյանը, որին հավաքականի ծանրորդները շատ լավ ճանաչում ու հարգում են։ Իսկ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել բազմափորձ Վիգեն Խաչատրյանը։ Հավաքական թիմերի մարզչական պաշտոններում, գլխավոր քարտուղարի խոսքով, ընդամենը սերնդափոխություն է տեղի ունեցել։
Հայաստանի ծանրամարտի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել էր, որ իր պաշտոնից հեռացել է ղեկավարության հետ անձնական հարաբերությունների պատճառով։
Լրահոս
0