00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում արհամարհել են էթիկան. Զախարովան՝ ԵԱՀԿ ՄԽ բանակցային նյութերի հրապարակման մասին

Բաժանորդագրվել
Ռուսաստանը հետևողականորեն ձգտել է ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։
Երևանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերի և պետությունների ղեկավարների նամակագրության հրապարակումը, առանց շահագրգիռ կողմերի հետ նախնական համաձայնեցման, դիվանագիտական պրակտիկայով սահմանված էթիկական նորմերի խախտում է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունը հրապարակեց փաստաթղթեր, որոնց հիման վրա մինչև 2020 թվականը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններ էին վարվում: Նոյեմբերի սկզբին հրապարակումն ազդարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ընդդիմության պահանջների։
Կառավարության կայքում տեղադրված է 13 ֆայլ՝ 2011 թվականին Կազանում քննարկված նախագիծը, 2019 թվականի միջնորդների առաջարկները, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը և մի շարք այլ նյութեր:
Մարիա Զախարովան նշել է, որ այդ փաստաթղթերի հրապարակումից հետո Ռուսաստանը հնարավոր է համարում դրանց մասով հանդես գալ սեփական գնահատականով։ Զախարովայի խոսքով՝ ներկայացված նյութերը հերքում են պաշտոնական Երևանի կողմից վերջին շրջանում առաջ մղվող թեզերը:
«ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հրապարակված փաստաթղթերը, որոնց մշակմանն ու ընդունմանը Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է, հաստատում են, որ մեր երկիրը՝ որպես ազգային միջնորդ և Մինսկի խմբի համանախագահ, երեք տասնամյակ հետևողականորեն ձգտել է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը»,-հայտարարել է նա:
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ հիմնվում էր երկու առանցքային սկզբունքների միջև հավասարակշռության որոնման վրա՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարգելու և Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության իրավունքներն ու շահերը միջազգայնորեն ճանաչված նորմերով ու չափանիշներով ապահովելու վրա:
Լրահոս
0