00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն ևս մեկ «դատավարության» է պատրաստվում. Ավանեսյանի «գործով» նիստի օր է նշանակվել

© Photo : ScreenshotԿարեն Ավանեսյան
Կարեն Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2025
Բաժանորդագրվել
«Գործն» ուղարկվել է Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների գործերով դատարանի դատավոր Իլկին Իբիշովին։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. «Ահաբեկչության և այլ ծանր հանցագործությունների» մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանի դեմ «գործով» նախնական «դատական նիստի» օր է նշանակվել է։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ Ստեփանակերտի բնակչի «գործն» ուղարկվել է Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների գործերով դատարանի դատավոր Իլկին Իբիշովին։ Նախնական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին։
2025 թվականի սեպտեմբերի կեսերին ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով ՆԳՆ–ին, հայտնել էին, որ «ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել»։ Նրանց վարկածով՝ Ավանեսյանը ձերբակալության ժամանակ իբր երեք նռնակ է նետել և ինքնաձիգից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մեկին։ Ինքն էլ է վիրավորվել։ Որպես «ապացույց» կադրեր էին հրապարակվել, որոնցում միայն երևում էր, թե ինչպես է տղամարդը պայուսակն ուսին շրջում քաղաքում։
Ավանեսյանի հետ կապված միջադեպը մեկնաբանել էին ՀՀ ԱԺ ընդդիմության ներկայացուցիչները։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է պատերազմել հայերի դեմ և նրանց ներկայացնել որպես թշնամիներ։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշել էր, որ միջադեպը հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեի ՀՀ իշխանությունների հորդորներին, մնային ու ապրեին Արցախում` ադրբեջանական վերահսկողության և ատելության միջավայրում: Եթե 2023 թվականի իրադարձություններից հետո Արցախում մնացել էր մոտ 50 հայ, ապա այսօր նրանց թիվը չի գերազանցում 10-ը։
Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Չտարածել հայ գերիների չճշտված ցուցակներ. Բեգլարյանը հաստատված 23 անուն է հրապարակել
Լրահոս
0