00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
Սա մի փոքր խիզախ քայլ է, որից հանրությունը չպետք է զայրանա. Վահե Հովհաննիսյան
13:05
7 ր
Գեղամ Մանուկյան
Անկախ Ալեն Սիմոնյանի ցանկությունից ՀՅԴ–ն կմնա, կգործի և կհաղթի. Գեղամ Մանուկյան
13:13
2 ր
Վազգեն Պետրոսյան
Արտաքին ռիսկերն այդպես չեն գնահատվում. Վազգեն Պետրոսյան
13:15
7 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Հրանտ Միքայելյան
Ադրբեջանը Հայաստանի համար միշտ պետք է դիտարկվի որպես երկրորդական ճանապարհ. Հրանտ Միքայելյան
14:05
4 ր
Կարեն Ադոնց
Կառավարությունը պետք է վերաձևակերպի իր լոգիստիկ հնարավորությունները. Կարեն Ադոնց
14:09
13 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ-ում բարեկամական կապերի կառուցումը Ռուսաստանի կարևորագույն առաջնահերթությունն է. ՌԴ ԱԳՆ

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2025
Բաժանորդագրվել
Մարիա Զախարովայի խոսքով՝ ԱՊՀ-ում ստեղծվել է բազմակողմ մեխանիզմների արդյունավետ համակարգ՝ ուղղված միջազգային անվտանգության ամրապնդմանը:
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ԱՊՀ շրջանակներում բարեկամական և փոխշահավետ կապերի կառուցումը Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևորագույն գերակայությունն է։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է դեկտեմբերի 8-ին Անկախ պետությունների համագործակցության ձևավորման մասին համաձայնագրի ստորագրման 34-ամյակին ընդառաջ կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթն իսկապես պատմական դեր է խաղացել՝ թույլ տալով նախկին միութենական հանրապետությունների միջև պահպանել դարավոր կապերը, կանխել դրանց խզումը և հիմնել է նոր անկախ պետությունների փոխգործակցության կայուն սկզբունքներ:
Այսօր ԱՊՀ-ն մնում է հետխորհրդային տարածքի ամենաներկայացուցչական միջազգային կազմակերպությունը։ Համագործակցության շրջանակներում ծրագրեր են իրականացվում գրեթե բոլոր՝ քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար, ինչպես նաև անվտանգության ապահովման ոլորտներում:
Երկրները միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ համակարգում են դիրքորոշումները, իսկ ԱՊՀ իրավապայմանագրային բազայում կա ավելի քան 650 միջազգային փաստաթուղթ, և այդ թիվը մշտապես աճում է:
Զախարովայի խոսքով՝ ամրապնդվում է ԱՊՀ համագործակցությունը արտաքին գործընկերների, առաջին հերթին ՄԱԿ-ի և եվրասիական առաջատար կառույցների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի հետ:
2025 թվականի հոկտեմբերի 10-ին ԱՊՀ-ին Դուշանբեում պաշտոնապես տրամադրվել է ՇՀԿ-ին կից դիտորդի կարգավիճակ, ինչը, ՌԴ ԱԳՆ գնահատմամբ, կարևոր քայլ էր միջազգային փոխգործակցության ընդլայնման գործում։
ԱՊՀ երկրները շարունակում են միմյանց համար մնալ խոշորագույն առևտրատնտեսական գործընկերներ։ Միավորման շրջանակներում գործում է ապրանքների ազատ առևտրի գոտի, իսկ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև հաշվարկների ավելի քան 95%-ն իրականացվում է ազգային արժույթներով, ինչն ապահովում է փոխադարձ առևտրի կայունությունը և նվազեցնում արտաքին գործոններից կախվածությունը:
Համագործակցությունում ստեղծվել է միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված բազմակողմանի մեխանիզմների արդյունավետ համակարգ։ ԱՊՀ ձևաչափով համատեղ աշխատանքը և այլ կազմակերպությունների հետ ջանքերի համակարգումը նպաստում են ահաբեկչության, ծայրահեղականության, նարկոթրաֆիկի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև արտաքին սահմանների պահպանության ապահովմանը:
Զախարովան հատուկ նշանակություն է տվել միասնական մշակութային-հումանիտար տարածքի պահպանմանը։ ԱՊՀ ժողովուրդներին միավորում են ընդհանուր հոգևոր և բարոյական արժեքները, հարգանքը ավանդույթների, պատմական հիշողության և համատեղ անցյալի նկատմամբ: Նա նաև կարևորել է Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակի դերը:
Լրահոս
0