00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Խաչատուր Սուքիասյանը որոշել չմասնակցել ԱԺ ընտրություններին. քաղտեխնոլոգի տեսակետը

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Բադալյան
Արմեն Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2025
Բաժանորդագրվել
Բադալյանը դժվարանում է ենթադրել, թե ով է գործարար պատգամավորին «խորհուրդ տվել», որ չառաջադրվի։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում չընդգրկված Խաչատուր Սուքիասյանը հավանաբար արդեն ստացել է իր ուզածը, բացի այդ, պարտադիր չէ, որ խնդիրներ լուծելու համար նա պատգամավոր լինի, դա կարող է անել անմիջապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջոցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
Ավելի վաղ գործարարի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Sputnik Արմենիային հաստատել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը 2026 թվականի ընտրություններում ՔՊ ցուցակով չի առաջադրվի։
Բադալյանը դժվարացավ ենթադրել, թե ով է գործարար պատգամավորին «խորհուրդ տվել», որ չառաջադրվի։ Քաղտեխնոլոգի խոսքով` Սուքիասյանը, որոշակի ազդեցություն ունենալով խորհրդարանական խմբակցությունում` այնուամենայնիվ, չի համարվում իշխանական հիմնական թևերից մեկը։
«Չէի ասի, թե Սուքիասյանը իշխող ուժի ամենանշանակալի, նկատելի դեմքերից է։ Անշուշտ, նա ազդեցություն ունի։ Բայց Հայաստանի իշխող քաղաքական ուժի ամենաազդեցիկ գործիչները խորհրդարանական խմբակցության ղեկավարությունն է և որոշ նախարարներ, որոնք կատարում են վարչապետի ուղիղ ցուցումները։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը վարչապետին ենթակա քաղաքական ուժ չէր», - ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Բադալյանը «սև PR» է համարում այն ենթադրությունները, թե Սուքիասյանի և ֆինանսատնտեսական բլոկի նախարարների միջև ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող վեճերը վկայում են նոր կառավարություն գնալու նրա հավակնությունների մասին։ Քաղտեխնոլոգի կարծիքով` քաղաքական ընդդիմախոսներն այդպիսով փորձում են վարչապետի ճամբարում տարաձայնությունների տպավորություն ստեղծել։ Նա հիշեցրեց, որ Սուքիասյանն իր էմոցիոնալ հայտարարություններով հայտնի էր նաև նախկին իշխանությունների օրոք, երբ ԱԺ պատգամավոր էր 1999-2009 թվականներին:
Նա ընդգծեց` ամեն դեպքում գործարար Խաչատուր Սուքիասյանը 20 կամ 30 տարեկան չէ. գալիս է մի տարիք, երբ դու ուզում ես այլ գործերով զբաղվել:
«Տարիքն ինքնին որոշակի սահմանափակումներ է թելադրում գործունեության որոշ տեսակների համար։ Դու չես կարող նույն էնտուզիազմով աշխատել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբաղվել օրենսդրական գործունեությամբ։ Ի վերջո, նա հավանաբար արդեն ստացել է այն, ինչ ուզում էր: Նույնիսկ չառաջադրվելով՝ նա շարունակում է մնալ իշխող ուժի գաղափարական կողմնակիցը, և եթե որևէ խնդիր ունենա, նրան ոչինչ չի խանգարում վարչապետին ներկայացնել իր դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ: Դրա համար ամենևին էլ պարտադիր չէ պատգամավոր լինել», - եզրափակեց քաղտեխնոլոգը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցական ցուցակով իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հակոբ Արշակյանն էլ չի առաջադրվել ՔՊ համամասնական ցուցակում․ ի՞նչ ոլորտում է աշխատելու նա
Լրահոս
0