https://arm.sputniknews.ru/20251202/gagik-tsarukjani-nkatmamb-hanrajin-qreakan-hetapndum-e-harucvel-96451433.html
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Sputnik Արմենիա
Գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: 02.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-02T15:13+0400
2025-12-02T15:13+0400
2025-12-02T15:36+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
քրեական գործ
հհ դատախազություն
գործարան
https://cdn.am.sputniknews.ru/img/2343/30/23433076_0:0:1600:901_1920x0_80_0_0_bffa7861cac9fcc1d4e66accc3863965.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունից։Նշվում է, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նախնական արդյունքների ամփոփումից հետո՝ 2023 թվականի օգոստոսի 4-ին, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման կապակցությամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին» դիմում:Նշված դիմումով գլխավոր դատախազությունը, ի թիվս այլնի, խնդրել է դատարանին արգելել Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը՝ Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊԸ–ի 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը:Դատարանը բավարարել է դատախազության դիմումը՝ արգելելով նշված ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: Ծանուցումը 2023 թվականի օգոստոսի 24-ին առձեռն հանձնվել է Գագիկ Ծառուկյանին:ԱԱԾ տնօրենի որդուն պատկանող տունը դուրս է մնացել ապօրինի գույքի բռնագանձման ցանկից. «Հետք»Իրավասու մարմնի կողմից իրավական օգնություն տրամադրելու մասին հարցում է ուղարկվել Բուլղարիայի Հանրապետություն: Ի պատասխան իրավական օգնություն տրամադրելու մասին հարցման՝ տրամադրվել է Սոֆիայի շրջանային դատարանի դատական ակտը, որով, ի թիվս այլնի, նշվել է, որ «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ընկերության բաժնեմասերը 2024 թվականի մարտի 15-ին (Բուլղարիայի Հանրապետության իրավասու դատախազի կողմից Սոֆիայի շրջանային դատարան դիմելուց 10 օր առաջ) Գագիկ Ծառուկյանը և նրա կինը իրենց կողմից լիազորված անձի միջոցով վաճառել են 23 միլիոն 850 հազար եվրոյով:Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:Բռնագանձման ի՞նչ պահանջներ է ՀՀ դատախազությունը ներկայացրել Քոչարյանին և Ծառուկյանին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2343/30/23433076_135:0:1555:1065_1920x0_80_0_0_9c6bc2ebc1bedf076f410de74d5a0595.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, քրեական գործ, հհ դատախազություն, գործարան
հայաստան, գագիկ ծառուկյան, քրեական գործ, հհ դատախազություն, գործարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
15:13 02.12.2025 (Թարմացված է: 15:36 02.12.2025) Գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունից։
«2024 թվականի հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը)»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նախնական արդյունքների ամփոփումից հետո՝ 2023 թվականի օգոստոսի 4-ին, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման կապակցությամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին» դիմում:
Նշված դիմումով գլխավոր դատախազությունը, ի թիվս այլնի, խնդրել է դատարանին արգելել Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը՝ Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊԸ–ի 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը:
Դատարանը բավարարել է դատախազության դիմումը՝ արգելելով նշված ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: Ծանուցումը 2023 թվականի օգոստոսի 24-ին առձեռն հանձնվել է Գագիկ Ծառուկյանին:
Իրավասու մարմնի կողմից իրավական օգնություն տրամադրելու մասին հարցում է ուղարկվել Բուլղարիայի Հանրապետություն: Ի պատասխան իրավական օգնություն տրամադրելու մասին հարցման՝ տրամադրվել է Սոֆիայի շրջանային դատարանի դատական ակտը, որով, ի թիվս այլնի, նշվել է, որ «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ընկերության բաժնեմասերը 2024 թվականի մարտի 15-ին (Բուլղարիայի Հանրապետության իրավասու դատախազի կողմից Սոֆիայի շրջանային դատարան դիմելուց 10 օր առաջ) Գագիկ Ծառուկյանը և նրա կինը իրենց կողմից լիազորված անձի միջոցով վաճառել են 23 միլիոն 850 հազար եվրոյով:
«Այսինքն` Գագիկ Ծառուկյանը և նրա կինն օտարել են այնպիսի գույք, որի օտարումն արգելված է եղել Հակակոռուպցիոն դատարանի` 2023 թվականի օգոստոսի 10-ին կայացված որոշմամբ»,– նշում է դատախազությունը:
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը: