https://arm.sputniknews.ru/20251201/iranum-meknarkel-en-shhk-erkrneri-hamategh-hakaahabekchakan-zvoravarzhutjunnery-96417776.html
Իրանում մեկնարկել են ՇՀԿ երկրների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները
Իրանում մեկնարկել են ՇՀԿ երկրների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները
Sputnik Արմենիա
Զորավարժություններին կմասնակցեն 13-14 երկրների զինվորականներ։ 01.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-01T14:45+0400
2025-12-01T14:45+0400
2025-12-01T14:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
զորավարժություններ
շհկ
իսմայիլ բաղայի
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1e/28120158_0:167:1601:1067_1920x0_80_0_0_d85f7f4d09a8e4176168662222ab5140.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում այսօր մեկնարկել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները՝ «Սահանդ հակաահաբեկչություն 2025»-ը։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ցամաքային ուժերի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։Վարժանքները մեկնարկում են դեկտեմբերի 1-ին և կտևեն հինգ օր։Նրա խոսքով` այս վարժանքները ցույց են տալիս, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս ահաբեկչության դեմ պայքարին։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ այս զորավարժությունները կարող են նպաստել անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնմանը։Ռուսական նավթ օգտագործող հունգարական գործարանը կարող էր հարձակման ենթարկվել դրսից. ՕրբանԱվելի վաղ՝ հոկտեմբերի վերջին, ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործկոմի տնօրեն Ուլարբեկ Շարշեևը հայտնել էր, որ ՇՀԿ երկրների համատեղ հակաահաբեկչական վարժանքները և դրանց փակման արարողությունը սպասվում են դեկտեմբերի 4-ին Իրանի Թավրիզ քաղաքի մոտակայքում։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1e/28120158_0:0:1423:1067_1920x0_80_0_0_aa0aa91e9937dfaa20ddc71293a1a83a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, զորավարժություններ, շհկ, իսմայիլ բաղայի, ահաբեկչություն
իրանի իսլամական հանրապետություն, զորավարժություններ, շհկ, իսմայիլ բաղայի, ահաբեկչություն
Իրանում մեկնարկել են ՇՀԿ երկրների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները
14:45 01.12.2025 (Թարմացված է: 14:48 01.12.2025) Զորավարժություններին կմասնակցեն 13-14 երկրների զինվորականներ։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում այսօր մեկնարկել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները՝ «Սահանդ հակաահաբեկչություն 2025»-ը։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ցամաքային ուժերի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Վարժանքները մեկնարկում են դեկտեմբերի 1-ին և կտևեն հինգ օր։
«Այս զորավարժություններին, որոնք անցկացվում են երկրի հյուսիս-արևմուտքում, հինգ երկիր է մասնակցում, ինչպես նաև, հավանաբար, զգալի թվով այլ պետություններ՝ ընդհանուր առմամբ 13-14 երկիր», – ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նրա խոսքով` այս վարժանքները ցույց են տալիս, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս ահաբեկչության դեմ պայքարին։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ այս զորավարժությունները կարող են նպաստել անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնմանը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի վերջին, ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործկոմի տնօրեն Ուլարբեկ Շարշեևը հայտնել էր, որ ՇՀԿ երկրների համատեղ հակաահաբեկչական վարժանքները և դրանց փակման արարողությունը սպասվում են դեկտեմբերի 4-ին Իրանի Թավրիզ քաղաքի մոտակայքում։