https://arm.sputniknews.ru/20251130/trampy-madurvojin-sparnacel-e-uzh-kirarel-ete-na-chtvoghni-pashtvony-96381567.html
Թրամփը Մադուրոյին սպառնացել է ուժ կիրառել, եթե նա չթողնի պաշտոնը
Թրամփը Մադուրոյին սպառնացել է ուժ կիրառել, եթե նա չթողնի պաշտոնը
Sputnik Արմենիա
Սպիտակ տունն ավելի վաղ խոսել էր Վենեսուելայում ցամաքային գործողություն իրականացնելու հնարավորության մասին, հաստատվել են նաև այդ երկրում ԿՀՎ-ի գաղտնի... 30.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-30T11:35+0400
2025-11-30T11:35+0400
2025-11-30T13:51+0400
նիկոլաս մադուրո
վենեսուելա
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1e/96379570_0:0:3072:1728_1920x0_80_0_0_253076000d16feea06eefcafeef4e6a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին սպառնացել է ուժ կիրառել, եթե վերջինս ինքնակամ չթողնի իր պաշտոնը, հաղորդում է Wall Street Journal պարբերականը:Անցած շաբաթ պետությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։ Դրա ընթացքում նախագահներն անդրադարձել են հնարավոր երկկողմ հանդիպման թեմային, սակայն ներկայումս այդպիսի հանդիպում չի նախատեսվում:«Թրամփը Մադուրոյին ասել է, որ եթե նա ինքնակամ չհեռանա պաշտոնից, ապա ԱՄՆ-ն կքննարկի այլ տարբերակներ, այդ թվում՝ ուժի կիրառումը»,-ասվում է հրապարակման մեջ:Նախօրեին Թրամփը բոլոր ավիաընկերություններին կոչ է արել Վենեսուելայի և դրա շուրջ օդային տարածքը փակ համարել:Ամերիկացի զինվորականները՝ Վենեսուելայի ափերի մոտՎերջին ամիսներին Վենեսուելայի ափերի մոտ ավելի ու ավելի շատ ամերիկյան նավեր են հայտնվում։ ԱՄՆ-ն Կարիբյան տարածաշրջանում ռազմական ներկայությունն արդարացնում է թմրավաճառության դեմ պայքարով։Սեպտեմբերին և հոկտեմբերին ԱՄՆ-ն իր զինված ուժերը բազմիցս օգտագործել է ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավերի ոչնչացման համար։ԶԼՄ-ները հայտնել են նաև, որ ԱՄՆ զինված ուժերն աշխատում են Վենեսուելայի ներսում թմրավաճառներին հարվածներ հասցնելու տարբերակների վրա:Նոյեմբերին Թրամփը կարծիք էր հայտնել, որ Մադուրոյի օրերը որպես Վենեսուելայի ղեկավարի հաշված են։ Միաժամանակ նա հավաստիացրել էր, որ Վաշինգտոնը չի ծրագրում պատերազմել Կարակասի հետ։Դրա հետ մեկտեղ ԱՄՆ առաջնորդը հավանություն է տվել Վենեսուելայում գաղտնի գործողություններ իրականացնելու ԿՀՎ ծրագրերին, որոնք կարող են նախապատրաստություն դառնալ ԱՄՆ ռազմական գործողությունների համար:Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ երկրի օդային տարածքը փակելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին Վենեսուելան հատուկ միջոցներ կնախաատրաստի քաղաքացիների մեկնումն ու վերադարձը կազմակերպելու համար։
վենեսուելա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1e/96379570_0:0:2732:2048_1920x0_80_0_0_c7a057f23d121c6bd582ac926cfae2c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլաս մադուրո, վենեսուելա, ամն, դոնալդ թրամփ
նիկոլաս մադուրո, վենեսուելա, ամն, դոնալդ թրամփ
Թրամփը Մադուրոյին սպառնացել է ուժ կիրառել, եթե նա չթողնի պաշտոնը
11:35 30.11.2025 (Թարմացված է: 13:51 30.11.2025) Սպիտակ տունն ավելի վաղ խոսել էր Վենեսուելայում ցամաքային գործողություն իրականացնելու հնարավորության մասին, հաստատվել են նաև այդ երկրում ԿՀՎ-ի գաղտնի գործողությունները:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին սպառնացել է ուժ կիրառել, եթե վերջինս ինքնակամ չթողնի իր պաշտոնը, հաղորդում է Wall Street Journal պարբերականը:
Անցած շաբաթ պետությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։ Դրա ընթացքում նախագահներն անդրադարձել են հնարավոր երկկողմ հանդիպման թեմային, սակայն ներկայումս այդպիսի հանդիպում չի նախատեսվում:
«Թրամփը Մադուրոյին ասել է, որ եթե նա ինքնակամ չհեռանա պաշտոնից, ապա ԱՄՆ-ն կքննարկի այլ տարբերակներ, այդ թվում՝ ուժի կիրառումը»,-ասվում է հրապարակման մեջ:
Նախօրեին Թրամփը բոլոր ավիաընկերություններին կոչ է արել Վենեսուելայի և դրա շուրջ օդային տարածքը փակ համարել:
Ամերիկացի զինվորականները՝ Վենեսուելայի ափերի մոտ
Վերջին ամիսներին Վենեսուելայի ափերի մոտ ավելի ու ավելի շատ ամերիկյան նավեր են հայտնվում։ ԱՄՆ-ն Կարիբյան տարածաշրջանում ռազմական ներկայությունն արդարացնում է թմրավաճառության դեմ պայքարով։
Սեպտեմբերին և հոկտեմբերին ԱՄՆ-ն իր զինված ուժերը բազմիցս օգտագործել է ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավերի ոչնչացման համար։
ԶԼՄ-ները հայտնել են նաև, որ ԱՄՆ զինված ուժերն աշխատում են Վենեսուելայի ներսում թմրավաճառներին հարվածներ հասցնելու տարբերակների վրա:
Նոյեմբերին Թրամփը կարծիք էր հայտնել, որ Մադուրոյի օրերը որպես Վենեսուելայի ղեկավարի հաշված են։ Միաժամանակ նա հավաստիացրել էր, որ Վաշինգտոնը չի ծրագրում պատերազմել Կարակասի հետ։
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ առաջնորդը հավանություն է տվել Վենեսուելայում գաղտնի գործողություններ իրականացնելու ԿՀՎ ծրագրերին, որոնք կարող են նախապատրաստություն դառնալ ԱՄՆ ռազմական գործողությունների համար:
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ երկրի օդային տարածքը փակելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին Վենեսուելան հատուկ միջոցներ կնախաատրաստի քաղաքացիների մեկնումն ու վերադարձը կազմակերպելու համար։