00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արգելափակում եղե՞լ է․ Վրաստանում պարզաբանել են, թե ինչն է սխալ Ադրբեջանից բեռների հետ

© Sputnik / Samvel Sepetchyan / Անցնել մեդիապահոց«Բավրա» անցակետը
«Բավրա» անցակետը - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2025
Բաժանորդագրվել
Հարկային ծառայությունում հստակեցրել են, որ միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո իրենք խստորեն վերահսկում են Վրաստան ներկրված ապրանքների արտահանումը։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ երկրի տարածքում բեռների «արգելափակման» մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության ֆոնին:
Մասնավորապես, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ վրացական մաքսատանը առանց որևէ բացատրության պահում են բեռնատարները, որոնք Ադրբեջանից Եվրոպա են տեղափոխում արտահանման և տարանցիկ ապրանքներ:
Նշվում էր, որ դա շարունակվում է արդեն որոշ ժամանակ, իսկ Վրաստանի մաքսային աշխատակիցներն իրենց չափազանց կոպիտ են պահում։
Հարկային ծառայությունն իր հերթին ապատեղեկատվություն է անվանել այդ հայտարարությունը՝ հստակեցնելով, որ բեռնափոխադրումների հոսքի ավելացման պատճառով բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են հատուկ ռեժիմով՝ տրանսպորտի և բեռների անխափան անցումն ապահովելու համար:
«Միջազգային բեռնափոխադրումների շարունակականությունն ապահովելու համար Վրաստանի մաքսային վարչակազմն ինտենսիվ կապ է պահպանում Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկեր գերատեսչությունների հետ»,- ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հիշեցրել է, որ միջազգային պատժամիջոցների ուժի մեջ մտնելու պահից սկսած Վրաստանի տարածքով տարանցվող և երկրից արտահանվող բեռները խստորեն վերահսկվում են՝ ռուսական կամ բելառուսական ապրանքների տեղափոխումը պատժամիջոցների ենթակա երկրներ (կամ հակառակ ուղղությամբ) կանխելու նպատակով։
Լրահոս
0