00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի թեմի առաջնորդը Փաշինյանի հետ հանդիպումից 2 օր անց հայտարարություն է արել

© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանի մոտ գնացած հոգևորականները
Նիկոլ Փաշինյանի մոտ գնացած հոգևորականները - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2025
Բաժանորդագրվել
Վրթանես եպիսկոպոսի հանդիպումը Փաշինյանի հետ վրդովմունքի ալիք է բարձրացրել հատկապես արցախահայության շրջանում։ Օգտատերերը տարակուսել են, թե ինչպես է նա հանդիպել Արցախի թեմը լուծարելու կոչ անող վարչապետի հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից 2 օր անց որոշել է բացատրել, թե ինչու է նման քայլ արել։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Արցախի թեմի ֆեյսբուքյան էջում։
Հոգևորականը նախ նշել է` տեղյակ է, որ այդ հանդիպումը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել իր հայրենակիցների և հատկապես արցախահայության կողմից։
«Հանդիպմանը ես մասնակցել եմ որպես Մայր աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, և այն որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի և մեր հայրենակիցներին հուզող հիմնահարցերի հետ։ Եղել եմ, կամ և միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում»,– հավելել է Վրթանես եպիսկոպոսը։
Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպումը վրդովմունքի ալիք է բարձրացրել հատկապես արցախահայության շրջանում։ Նրանք սոցցանցերում տարակուսում են, թե ինչու է Վրթանես եպիսկոպոսը հանդիպել Արցախի թեմը լուծարելու կոչ անող վարչապետի հետ։ Մինչդեռ Ամենայն հայոց կաթողիկոսը, որի դեմ այսօր պայքարում է իշխանությունը, ոչ միայն պահպանել է Արցախի թեմը, այլև Հայաստանում և սփյուռքում մշտապես բարձրացրել է արցախահայերի իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի իրավունքի իրացման, ինչպես նաև Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ հանդիպում է ունեցել 8 հոգևորականի հետ։ Կառավարություն էին գնացել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Մայր աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Լրահոս
0