00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի լավ է՝ ԵՄ-ն ու Կիևը համաձայնեն ԱՄՆ-ի ծրագրին, քանի որ իրավիճակը վատանում է. Սիյարտո

© Sputnik / Кирилл Зыков / Անցնել մեդիապահոցՊետեր Սիյարտո
Պետեր Սիյարտո - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2025
Բաժանորդագրվել
Եվրոպացի քաղաքական գործիչները, ըստ երևույթին, դեռ չեն հրաժարվում իրենց պլանից։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Բրյուսելն ու Կիևն ավելի լավ է` հիմա համաձայնեն Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղ ծրագրին, քանի որ իրավիճակը նրանց համար անընդհատ վատանում է։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Կարծում եմ՝ Բրյուսելից մինչև Վարշավա և Վիլնյուս եվրոպական բոլոր քաղաքական գործիչների համար միակ ընդունելի պահվածքը, հաշվի առնելով մարդասիրությունն ու ողջամտությունը, կլիներ ամերիկյան խաղաղապահ ջանքերին և այդ 28 կետից բաղկացած խաղաղ պլանին անվերապահ, լիակատար աջակցությունը։ Ավելի լավ չի լինի. իրավիճակն օրեցօր վատանում է», - ԵՄ երկրների առևտրի նախարարների նիստից հետո հունգարացի լրագրողներին ասել է Սիյարտոն։
Նրա խոսքով՝ էսկալացիայի ռիսկի, եվրոպական անվտանգության, տնտեսության, մարդասիրական վիճակի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության տեսանկյունից իրավիճակն անընդհատ վատթարանում է, և «չկան այնպիսի ասպեկտներ, որոնք հակամարտության շարունակման դեպքում կբարելավվեն»:
Նախարարը նշել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները, ըստ երևույթին, դեռ չեն հրաժարվում խաղաղության ծրագիրը խափանելու, սաբոտաժ անելու և դրա ընդունումն անհնարին դարձնելու իրենց գործելաոճից:
Հունգարիան պատրաստ է ապահովել ռուս-ամերիկյան բանակցությունների անվտանգությունը. նախարար
Ավելի վաղ ամերիկյան վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման պլանի մշակման մասին՝ նշելով, որ դրա մանրամասները դեռ չեն քննարկվի, քանի որ աշխատանքը շարունակվում է: Կրեմլում հայտարարել էին, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և մնում է Անքորիջի քննարկումների հարթակում:
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին ՌԴ անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ ԱՄՆ-ի ծրագիրը կարող է վերջնական կարգավորման հիմք դառնալ, բայց դրա տեքստը տվյալ պահին չի քննարկվում ՌԴ-ի հետ: Նրա կարծիքով՝ ԱՄՆ վարչակազմին հավանաբար չի հաջողվում ստանալ Կիևի համաձայնությունը, քանի որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մինչև հիմա պատրանքների մեջ են և երազում են Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել մարտի դաշտում, մինչդեռ նրանց այդ դիրքորոշումը կապված է մարտադաշտում տիրող իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկությունների բացակայության հետ։
Մաքսատուրքերի մասին նոր համաձայնագիրը լավ է ԱՄՆ-ի, շատ վատ՝ Եվրոպայի համար. Սիյարտո
Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ եթե Կիևում հրաժարվում են ԱՄՆ-ի առաջարկներից, ապա և՛ Ուկրաինան, և՛ եվրոպական պատերազմի հրձիգները պետք է հասկանան, որ Կուպյանսկում տեղի ունեցածն անխուսափելիորեն կկրկնվի ռազմաճակատի մյուս առանցքային հատվածներում ևս: Պուտինը հավելել էր, որ ընդհանուր դա առմամբ ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ հանգեցնում է ռազմական հատուկ գործողության խնդիների կատարմանը զինված ճանապարհով, բայց Ռուսաստանը, ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է, պատրաստ է խաղաղ բանակցությունների, ինչը պահանջում է առաջարկվող ծրագրի բոլոր մանրամասների առարկայական քննարկում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել էր, Կիևի կողմից ազատորեն որոշումներ կայացնելու տարածքը կրճատվում է ՌԴ ԶՈւ–ի հարձակողական գործողությունների արդյունքում, և հենց դա է հարցը խաղաղ ճանապարհով լուծելու պարտադրանքը Կիևի վարչակարգին։ Շարունակությունը նրանց համար անիմաստ է և վտանգավոր:
Լրահոս
0