00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնդրահարույց նախագիծ է․ մասնագետը՝ պարտադիր բժշկական ապահովագրության մասին

© SputnikԱնուշ Պողոսյան
Անուշ Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2025
Բաժանորդագրվել
Ըստ պաշտոնական տվյալների` մոտ 400 000 քաղաքացի, որից 5000-ը 65+ տարեկան թոշակառուներ են, պետք է միանան պարտադիր բժշկական ապահովագրությանը։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության նախագիծն այնքան խնդրահարույց է, որ նույնիսկ պատգամավորները չեն կարողանում պարզել, թե ինչի համար պետք է վճարեն։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
«Սա վերջին 3 տարվա մեջ արդեն 3-րդ նախագիծն է այս թեմայով, ու մեկը մյուսից ավելի խնդրահարույց է եղել։ Այսօր ԱԺ-ում քննարկվում է առողջության ապահովագրության նախագիծը, բայց և՛ հանրությունը, և՛ նույնիսկ պատգամավորները չեն կարողանում ստանալ պատասխան, թե ինչի համար պետք է վճարեն։ Այսօր չկան փաթեթները, թե ինչի համար ՀՀ քաղաքացին պետք է տարեկան վճարի 129 000 դրամ»,- նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ըստ պաշտոնական տվյալների` մոտ 400 000 քաղաքացի, որից 5000-ը 65+ տարեկան թոշակառուներ են, պետք է միանան պարտադիր բժշկական ապահովագրությանը, սակայն շուրջ 130 000-140 000-ն արդեն իսկ պետպատվերի շահառուներ են։
Պողոսյանը շեշտեց՝ իրենց հարցին, թե ինչ է ներառվելու այդ փաթեթներում, նշվել է շտապ և անհետաձգելի բուժսպասարկում։ Այնինչ այդ ամենն այսօր էլ է անվճար իրականացվում։
Նա նաև նշեց, որ հունվարի 1-ից պոլիկլինիկաների աշխատանքային գործընթացն էապես կփոխվի. ապահովագրություն ունեցող բոլոր քաղաքացիները պետք է դիմեն տեղամասային բժշկին, որն էլ արդեն կորոշի ՝ արդյոք նրանց անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն, թե ոչ: Բացի այդ, ապահովագրությունն ակտիվացնելու համար բոլոր անձինք պետք է ստուգումներ անցնեն:
Պողոսյանը շեշտեց՝ դա 3-4 անգամ կավելացնի առողջապահության առաջին օղակների ծանրաբեռնվածությունը։
Հիշեցնենք` 2026 թվականից կսկսվի առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին հայտնեց, որ առաջին փուլում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, սահմանվել է 129 600 դրամի ապահովագրական փաթեթ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։
Լրահոս
0