https://arm.sputniknews.ru/20251127/sevastvopvoli-bnakichy-tsragrum-er-pajtecnel-rd-navatvormi-300-amjakin-nvirvats-hushardzany-adts-96265340.html
Սևաստոպոլի բնակիչը ծրագրում էր պայթեցնել ՌԴ նավատորմի 300-ամյակին նվիրված հուշարձանը. ԱԴԾ
Սևաստոպոլի բնակիչը ծրագրում էր պայթեցնել ՌԴ նավատորմի 300-ամյակին նվիրված հուշարձանը. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Գործով անցնող անձին պատիժ է սպառնում ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ 27.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-27T09:58+0400
2025-11-27T09:58+0400
2025-11-27T10:36+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
սևաստոպոլ
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865809_0:30:1580:919_1920x0_80_0_0_6b93204a89cefcc65f82a228f21edfab.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Սևաստոպոլի բնակիչ է կալանավորվել, որը նախատեսում էր պայթեցնել ՌԴ նավատորմի 300-ամյակին նվիրված հուշարձանը, ինչպես նաև տեղեկություններ էր հավաքում ՌԴ ԶՈւ ռազմական օբյեկտների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։ՌԴ ԱԴԾ–ն կանխել է բարձրաստիճան պաշտոնյայի տեղափոխող ինքնաթիռի պայթեցումըՊարզվել է, որ Սևաստոպոլի 57-ամյա բնակիչը, որը ծնունդով Ուկրաինայի Վիննիցայի մարզից է, ուկրաինական ազգայնական գաղափարախոսության համախոհ լինելով` տեղեկություններ էր հավաքում ՌԴ ՊՆ–ի ռազմական օբյեկտների և տարածաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակումների հետևանքների մասին՝ տարբեր ուկրաինամետ առցանց ռեսուրսներում տեղադրելու համար։Հանցագործն ուսումնասիրել է ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման հրահանգները, ձեռք է բերել անհրաժեշտ բաղադրիչները և հավաքել է ռադիոկառավարվող բեկորա–ֆուգասային պայթուցիկ սրաք՝ օգտագործելով խառնուրդային պայթուցիկ նյութ։Հանցագործի բնակության վայրի խուզարկության ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարքն առգրավվել է։ԴԺՀ–ում խափանվել է բարձրաստիճան ռուս սպայի դեմ մահափորձը. ԱԴԾՔրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 222.1 հոդվածի 1-ին մասի (պայթուցիկ սարքերի անօրինական պահպանում), 30-րդ հոդվածի 1-ին մասի և 205-րդ հոդվածի 3-րդ մասի (ահաբեկչական գործողություն կատարելու նախապատրաստում) հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։Կասկածյալին պատիժ է սպառնում ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
սևաստոպոլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865809_212:0:1580:1026_1920x0_80_0_0_9bf22094c350e3122398281b7a771f4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , սևաստոպոլ, ահաբեկչություն
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , սևաստոպոլ, ահաբեկչություն
Սևաստոպոլի բնակիչը ծրագրում էր պայթեցնել ՌԴ նավատորմի 300-ամյակին նվիրված հուշարձանը. ԱԴԾ
09:58 27.11.2025 (Թարմացված է: 10:36 27.11.2025) Գործով անցնող անձին պատիժ է սպառնում ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Սևաստոպոլի բնակիչ է կալանավորվել, որը նախատեսում էր պայթեցնել ՌԴ նավատորմի 300-ամյակին նվիրված հուշարձանը, ինչպես նաև տեղեկություններ էր հավաքում ՌԴ ԶՈւ ռազմական օբյեկտների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։
Պարզվել է, որ Սևաստոպոլի 57-ամյա բնակիչը, որը ծնունդով Ուկրաինայի Վիննիցայի մարզից է, ուկրաինական ազգայնական գաղափարախոսության համախոհ լինելով` տեղեկություններ էր հավաքում ՌԴ ՊՆ–ի ռազմական օբյեկտների և տարածաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակումների հետևանքների մասին՝ տարբեր ուկրաինամետ առցանց ռեսուրսներում տեղադրելու համար։
Քննության տվյալներով՝ տղամարդը ծրագրում էր ինքնաշեն պայթուցիկ սարք գործարկել Սևաստոպոլում՝ Ռուսաստանի նավատորմի 300-ամյակին նվիրված հուշարձանի մոտ։
Հանցագործն ուսումնասիրել է ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման հրահանգները, ձեռք է բերել անհրաժեշտ բաղադրիչները և հավաքել է ռադիոկառավարվող բեկորա–ֆուգասային պայթուցիկ սրաք՝ օգտագործելով խառնուրդային պայթուցիկ նյութ։
Հանցագործի բնակության վայրի խուզարկության ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարքն առգրավվել է։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 222.1 հոդվածի 1-ին մասի (պայթուցիկ սարքերի անօրինական պահպանում), 30-րդ հոդվածի 1-ին մասի և 205-րդ հոդվածի 3-րդ մասի (ահաբեկչական գործողություն կատարելու նախապատրաստում) հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Կասկածյալին պատիժ է սպառնում ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։