https://arm.sputniknews.ru/20251127/rusastany-hapk-i-gtsvov-kapi-mej-e-hajastani-het-putin-96301673.html
Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գծով կապի մեջ է Հայաստանի հետ. Պուտին
Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գծով կապի մեջ է Հայաստանի հետ. Պուտին
Sputnik Արմենիա
Պուտինը նոյեմբերի 25-27-ը գտնվում է Բիշքեկում։ Այցի ընթացքում նա բանակցություններ է վարել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ, հանդիպել Բելառուսի նախագահ... 27.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-27T17:52+0400
2025-11-27T17:52+0400
2025-11-27T17:54+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
վլադիմիր պուտին
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96299765_0:0:1907:1072_1920x0_80_0_0_526e8f86a6cc2b59e19278a55a3529e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գծով կապի մեջ է Հայաստանի հետ:Պուտինը նշել է ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրներն ու հայտնել` երբ կկայանա հաջորդ գագաթնաժողովըՆա նշել է, որ կազմակերպության աշխատանքներին մասնակցության ձևաչափի վերաբերյալ Երևանի ընտրությունը Հայաստանի ներքին որոշումն է, և ՀԱՊԿ երկրները դրան հարգանքով են վերաբերվում:Նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս արտոնյալ պայմաններով սպառազինություն և տեխնիկա տրամադրել ՀԱՊԿ երկրներին:«Մենք ՀԱՊԿ երկրներին արտոնյալ պայմաններ ենք տրամադրում մեր սպառազինությունների և տեխնիկայի ձեռքբերման համար. այդ ամենն աշխատում է բավական արդյունավետ», - նշել է նա:Բացի այդ, Պուտինը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրները կշարունակեն համատեղ զորավարժություններ անցկացնել՝ այդ թվում փոխգործակցելով հատուկ ծառայությունների գծով:«Շարունակելու ենք, ինչպես և նախկինում, անցկացնել համապատասխան համատեղ զորավարժություններ բոլոր ուղղություններով։ Դա վերաբերում է ոչ միայն զինված ուժերի մասով համագործակցությանը, այլև հատուկ ծառայությունների աշխատանքին», - ասել է նա։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96299765_206:0:1635:1072_1920x0_80_0_0_193ffcd1c24399582e4dea3837caa1e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վլադիմիր պուտին, видео, տեսանյութեր, տեսանյութ
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վլադիմիր պուտին, видео, տեսանյութեր, տեսանյութ
Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գծով կապի մեջ է Հայաստանի հետ. Պուտին
17:52 27.11.2025 (Թարմացված է: 17:54 27.11.2025) Պուտինը նոյեմբերի 25-27-ը գտնվում է Բիշքեկում։ Այցի ընթացքում նա բանակցություններ է վարել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ, հանդիպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին:
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գծով կապի մեջ է Հայաստանի հետ:
Նա նշել է, որ կազմակերպության աշխատանքներին մասնակցության ձևաչափի վերաբերյալ Երևանի ընտրությունը Հայաստանի ներքին որոշումն է, և ՀԱՊԿ երկրները դրան հարգանքով են վերաբերվում:
«Հայաստանի դիրքորոշումը հայտնի է։ Մեր հայ գործընկերներն ասում են, որ աջակցում են ՀԱՊԿ-ում կայացվող բոլոր որոշումներին, իրենց համարում են կազմակերպության անդամ, սակայն այս փուլում ձեռնպահ են մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց: Դա իրենց ընտրությունն է։ Եթե նրանք հնարավոր են համարում այդպես աշխատել, ուրեմն լավ է։ Մենք համաձայն ենք, և քանի որ Հայաստանը կազմակերպության անդամ է, իր հետ կապի մեջ ենք», - ասել է Պուտինը լրագրողներին։
Նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս արտոնյալ պայմաններով սպառազինություն և տեխնիկա տրամադրել ՀԱՊԿ երկրներին:
«Մենք ՀԱՊԿ երկրներին արտոնյալ պայմաններ ենք տրամադրում մեր սպառազինությունների և տեխնիկայի ձեռքբերման համար. այդ ամենն աշխատում է բավական արդյունավետ», - նշել է նա:
Բացի այդ, Պուտինը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրները կշարունակեն համատեղ զորավարժություններ անցկացնել՝ այդ թվում փոխգործակցելով հատուկ ծառայությունների գծով:
«Շարունակելու ենք, ինչպես և նախկինում, անցկացնել համապատասխան համատեղ զորավարժություններ բոլոր ուղղություններով։ Դա վերաբերում է ոչ միայն զինված ուժերի մասով համագործակցությանը, այլև հատուկ ծառայությունների աշխատանքին», - ասել է նա։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին
հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։