https://arm.sputniknews.ru/20251127/kkhmk-n-baqvi-het-erkkhvoselu-ughiner-e-pntrum-zara-amatunin-haj-gerineri-masin-96300567.html
ԿԽՄԿ–ն Բաքվի հետ երկխոսելու ուղիներ է փնտրում․ Զառա Ամատունին՝ հայ գերիների մասին
ԿԽՄԿ–ն Բաքվի հետ երկխոսելու ուղիներ է փնտրում․ Զառա Ամատունին՝ հայ գերիների մասին
Sputnik Արմենիա
Բաքվում պահվող անձանց հետ վերջին անգամ հունիսին է տեսակցություն եղել։ 27.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-27T17:37+0400
2025-11-27T17:37+0400
2025-11-27T17:39+0400
հայաստան
ադրբեջան
զառա ամատունի
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1e/65079991_0:78:1500:922_1920x0_80_0_0_a83463dbc4a6a85b6d6e357649197498.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի դադարում ադրբեջանական իշխանությունների հետ երկխոսությունը վերականգնելու ուղիներ փնտրել։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո հայ գերիների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հանգամանքին։Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում 33 տարի գործելուց հետո այս տարի սեպտեմբերին փակեց իր ներկայացուցչությունը։Նրա խոսքով՝ հանգամանքները, որոնք կապված են Ադրբեջանում ԿԽՄԿ-ի աշխատանքների դադարեցման հետ, չեն հանրայնացվում, որովհետև այդ աշխատանքների զգալի մասը կոնֆիդենցիալ ձևաչափով է իրականացվում։«Մարդասիրական խնդիրները, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտության հարցերին, մեր ուշադրության կենտրոնում են այս պահին Հայաստանում։ Խոսքը վերաբերում է անհետ կորածների հիմնախնդիրներին, դատաբժշկական կառույցների կարիքների և կարողությունների բարձրացմանը, սահմանամերձ բնակչությանը։ Այդ բոլոր հարցերը, անկախ մեր բացակայությունից Ադրբեջանում, այս պահին մեր ուշադրության կենտրոնում են»,- ասաց Ամատունին։Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։Չտարածել հայ գերիների չճշտված ցուցակներ. Բեգլարյանը հաստատված 23 անուն է հրապարակել
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1e/65079991_84:0:1417:1000_1920x0_80_0_0_0a10aaed7b05c3d289f1b909f2beff08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, զառա ամատունի, գերի
հայաստան, ադրբեջան, զառա ամատունի, գերի
ԿԽՄԿ–ն Բաքվի հետ երկխոսելու ուղիներ է փնտրում․ Զառա Ամատունին՝ հայ գերիների մասին
17:37 27.11.2025 (Թարմացված է: 17:39 27.11.2025) Բաքվում պահվող անձանց հետ վերջին անգամ հունիսին է տեսակցություն եղել։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի դադարում ադրբեջանական իշխանությունների հետ երկխոսությունը վերականգնելու ուղիներ փնտրել։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո հայ գերիների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հանգամանքին։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում 33 տարի գործելուց հետո այս տարի սեպտեմբերին փակեց իր ներկայացուցչությունը։
«Ֆիզիկապես այնտեղ չգտնվելով` այլևս հնարավոր չէ հետևել հակամարտությանն առնչվող բոլոր մարդասիրական հարցերին, որոնցով մեր կազմակերպությունը զբաղվել է Ադրբեջանում։ Նման դեպքերը մեր պրակտիկայում հազվադեպ են, բայց մեր կազմակերպությունը չի դադարում տվյալ երկրի իշխանությունների հետ երկխոսությունը վերականգնելու ուղիներ փնտրել»,- ընդգծեց Ամատունին։
Նրա խոսքով՝ հանգամանքները, որոնք կապված են Ադրբեջանում ԿԽՄԿ-ի աշխատանքների դադարեցման հետ, չեն հանրայնացվում, որովհետև այդ աշխատանքների զգալի մասը կոնֆիդենցիալ ձևաչափով է իրականացվում։
«Մարդասիրական խնդիրները, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտության հարցերին, մեր ուշադրության կենտրոնում են այս պահին Հայաստանում։ Խոսքը վերաբերում է անհետ կորածների հիմնախնդիրներին, դատաբժշկական կառույցների կարիքների և կարողությունների բարձրացմանը, սահմանամերձ բնակչությանը։ Այդ բոլոր հարցերը, անկախ մեր բացակայությունից Ադրբեջանում, այս պահին մեր ուշադրության կենտրոնում են»,- ասաց Ամատունին։
Հիշեցնենք, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։