00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բիշքեկում 5 երկրների նախագահների մասնակցությամբ ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը

Բաժանորդագրվել
Գագաթնաժողովից առաջ տեղի է ունեցել մասնակից երկրների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և ԱԽ քարտուղարների նիստը։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Բիշքեկում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ ՀԱԽ) նիստը։
«Ընտիմակ Օրդո» են ժամանել Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը։ Մուտքի մոտ նրանց դիմավորել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը, իսկ շենքի ներսում՝ նախագահ Սադիր Ժապարովը։
Լուսանկարվելու արարողությունից հետո սկսվել է ՀԱՊԿ ՀԱԽ (Հավաքական անվտանգության խորհուրդ) նիստը նեղ կազմով։ Գագաթնաժողովն անցկացվում է Ղրղզստանի նախագահությամբ։
«Այսօրվա նիստն ամփոփում է ՀԱՊԿ-ում հանրապետության նախագահության արդյունքները», – հայտարարել է Ժապարովը միջոցառումից առաջ։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը Բիշքեկ է ժամանել դեռ երեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, պետական ​​այցի շրջանակներում, իսկ մյուս երկրների ղեկավարները՝ երեկ` նոյեմբերի 26–ին։
Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն համատեղ աշխատանքի արդիական հարցեր, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և անօրինական միգրացիային հակազդելու հարցում համագործակցության ամրապնդումը։
Նիստի օրակարգում ներառված է նաև հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակումը, միջնստաշրջանային ժամանակահատվածում ՀԱՊԿ–ի գործունեության արդյունքների քննարկումը, ինչպես նաև նախագահների խորհրդի նստաշրջանին ներկայացվող համապատասխան որոշումների քննարկումն ու հաստատումը։
ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Բիշքեկում տեղի է ունեցել մասնակից երկրների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը։
Լրահոս
0