https://arm.sputniknews.ru/20251127/bishqekum-5-erkrneri-nakhagahneri-masnakcutjamb-yntanum-e-hapk-gagatnazhvoghvovy-96270143.html
Բիշքեկում 5 երկրների նախագահների մասնակցությամբ ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը
Բիշքեկում 5 երկրների նախագահների մասնակցությամբ ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը
Sputnik Արմենիա
Գագաթնաժողովից առաջ տեղի է ունեցել մասնակից երկրների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և ԱԽ քարտուղարների նիստը։ 27.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-27T11:24+0400
2025-11-27T11:24+0400
2025-11-27T11:24+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
բիշքեկ
ղրղզստան
վլադիմիր պուտին
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96268261_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d41342be0f3efe4cbc09451108efd27c.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Բիշքեկում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ ՀԱԽ) նիստը։Լուսանկարվելու արարողությունից հետո սկսվել է ՀԱՊԿ ՀԱԽ (Հավաքական անվտանգության խորհուրդ) նիստը նեղ կազմով։ Գագաթնաժողովն անցկացվում է Ղրղզստանի նախագահությամբ։«Այսօրվա նիստն ամփոփում է ՀԱՊԿ-ում հանրապետության նախագահության արդյունքները», – հայտարարել է Ժապարովը միջոցառումից առաջ։Նշենք, որ Վլադիմիր Պուտինը Բիշքեկ է ժամանել դեռ երեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, պետական այցի շրջանակներում, իսկ մյուս երկրների ղեկավարները՝ երեկ` նոյեմբերի 26–ին։Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն համատեղ աշխատանքի արդիական հարցեր, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և անօրինական միգրացիային հակազդելու հարցում համագործակցության ամրապնդումը։ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Բիշքեկում տեղի է ունեցել մասնակից երկրների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը։
բիշքեկ
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96268261_194:0:1634:1080_1920x0_80_0_0_9c349ff11ad71c8a1ccc7e3943716341.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), բիշքեկ, ղրղզստան, վլադիմիր պուտին, տեսանյութեր, видео
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), բիշքեկ, ղրղզստան, վլադիմիր պուտին, տեսանյութեր, видео
Բիշքեկում 5 երկրների նախագահների մասնակցությամբ ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը
Գագաթնաժողովից առաջ տեղի է ունեցել մասնակից երկրների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և ԱԽ քարտուղարների նիստը։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Բիշքեկում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ ՀԱԽ) նիստը։
«Ընտիմակ Օրդո» են ժամանել Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը։ Մուտքի մոտ նրանց դիմավորել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը, իսկ շենքի ներսում՝ նախագահ Սադիր Ժապարովը։
Լուսանկարվելու արարողությունից հետո սկսվել է ՀԱՊԿ ՀԱԽ (Հավաքական անվտանգության խորհուրդ) նիստը նեղ կազմով։ Գագաթնաժողովն անցկացվում է Ղրղզստանի նախագահությամբ։
«Այսօրվա նիստն ամփոփում է ՀԱՊԿ-ում հանրապետության նախագահության արդյունքները», – հայտարարել է Ժապարովը միջոցառումից առաջ։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը Բիշքեկ է ժամանել դեռ երեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, պետական այցի շրջանակներում, իսկ մյուս երկրների ղեկավարները՝ երեկ` նոյեմբերի 26–ին։
Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն համատեղ աշխատանքի արդիական հարցեր, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և անօրինական միգրացիային հակազդելու հարցում համագործակցության ամրապնդումը։
Նիստի օրակարգում ներառված է նաև հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակումը, միջնստաշրջանային ժամանակահատվածում ՀԱՊԿ–ի գործունեության արդյունքների քննարկումը, ինչպես նաև նախագահների խորհրդի նստաշրջանին ներկայացվող համապատասխան որոշումների քննարկումն ու հաստատումը։
ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Բիշքեկում տեղի է ունեցել մասնակից երկրների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը։