https://arm.sputniknews.ru/20251126/ynddimutjan-dashtum-der-khaghum-enq-svoy-chuzhoy-khaghy-ashvotjany-qaghbantarkjalneri-masin-96231753.html
Ընդդիմության դաշտում դեռ խաղում ենք «свой-чужой» խաղը. Աշոտյանը` քաղբանտարկյալների մասին
Ընդդիմության դաշտում դեռ խաղում ենք «свой-чужой» խաղը. Աշոտյանը` քաղբանտարկյալների մասին
Sputnik Արմենիա
Ազգային ժողովում կառավարության անդամների սեղաններին քաղբանտարկյալների նկարներն են: 26.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-26T13:25+0400
2025-11-26T13:25+0400
2025-11-26T13:37+0400
տեսանյութեր
տեսանյութ
արմեն աշոտյան
ընդդիմություն
իշխանություն
հայաստան
քաղբանտարկյալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1a/96231435_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3bc86232b4f2815ec7dbed9805f61b17.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik․ Եթե նախկինում Հայաստանը թանգարան էր բաց երկնքի տակ, այսօր վերածվել է բանտի՝ բաց երկնքի տակ։ Այսօր ԱԺ-ում «ՀՀ–ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այյս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա հավելեց՝ էմոցիաների տակ պետք է չմոռանալ աշխատանքն ու հասկանալ, թե միասին ինչպես է հնարավոր մոտեցնել այն օրը, որ քաղբանտարկյալների նկարները վերածվեն իրական ներկայության։Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց կետերը, որոնց շուրջ կարող են գործակցել ընդդիմադիրներըՆշենք, որ Ազգային ժողովում կառավարության անդամների սեղաններին քաղբանտարկյալների նկարներն են:«Իհարկե, վաղուց այս դահլիճի այս հատվածում (ձեռքով ցույց է տալիս դահլիճի այն հատվածը, որտեղ նստում են կառավարության ներկայացուցիչները– խմբ․) այսպիսի պատկառելի մարդիկ չեն նստել։ Այս մարդկանց նկարները շատ ավելի հնչեղ են, շատ ավելի հայրենասեր, քան 3 շաբաթը մեկ այդ բազկաթոռներում նստող մարդկային, քաղաքական զանգվածը»,- ասաց Աշոտյանը։Շեշտեց՝ անարդար է, որ այս ամենը կատարվում է, իսկ դրա պատասխանատուները դեռևս չեն ստացել իրենց քաղաքական պատիժը՝ իշխանազրկումը։ՀՀ–ում 60–ից ավելի քաղբանտարկյալ կա. Էլինար Վարդանյանը ներկայացրեց հայտարարության նախագիծըԱշոտյանը շեշտեց` մարդկանց անտարբերությունն ու լռությունն է, որ ծնում է քաղբանտարկյալներ։ ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ այսօր անգամ հստակ չգիտենք, թե քանի քաղբանտարկյալ կա մեր երկրում, քանի որ քաղաքական, հասարակական շրջանակների վստահությունը վայելող որևէ անհատ կամ կառույց դեռևս չի հաշվել քաղբանտարկյալների թիվը։Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում այսօր 60–ից ավելի անձ քրեական հետապնդման են ենթարկվում քաղաքական դրդապատճառներով, իսկ նրանցից գրեթե 40–ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1a/96231435_262:0:1702:1080_1920x0_80_0_0_bc338225be70a1fad58b5350c51d316e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, արմեն աշոտյան, ընդդիմություն, իշխանություն, հայաստան, քաղբանտարկյալ
տեսանյութեր, տեսանյութ, արմեն աշոտյան, ընդդիմություն, իշխանություն, հայաստան, քաղբանտարկյալ
Ընդդիմության դաշտում դեռ խաղում ենք «свой-чужой» խաղը. Աշոտյանը` քաղբանտարկյալների մասին
13:25 26.11.2025 (Թարմացված է: 13:37 26.11.2025) Ազգային ժողովում կառավարության անդամների սեղաններին քաղբանտարկյալների նկարներն են:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik․ Եթե նախկինում Հայաստանը թանգարան էր բաց երկնքի տակ, այսօր վերածվել է բանտի՝ բաց երկնքի տակ։ Այսօր ԱԺ-ում «ՀՀ–ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այյս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա հավելեց՝ էմոցիաների տակ պետք է չմոռանալ աշխատանքն ու հասկանալ, թե միասին ինչպես է հնարավոր մոտեցնել այն օրը, որ քաղբանտարկյալների նկարները վերածվեն իրական ներկայության։
Նշենք, որ Ազգային ժողովում կառավարության անդամների սեղաններին քաղբանտարկյալների նկարներն են:
«Իհարկե, վաղուց այս դահլիճի այս հատվածում (ձեռքով ցույց է տալիս դահլիճի այն հատվածը, որտեղ նստում են կառավարության ներկայացուցիչները– խմբ․) այսպիսի պատկառելի մարդիկ չեն նստել։ Այս մարդկանց նկարները շատ ավելի հնչեղ են, շատ ավելի հայրենասեր, քան 3 շաբաթը մեկ այդ բազկաթոռներում նստող մարդկային, քաղաքական զանգվածը»,- ասաց Աշոտյանը։
Շեշտեց՝ անարդար է, որ այս ամենը կատարվում է, իսկ դրա պատասխանատուները դեռևս չեն ստացել իրենց քաղաքական պատիժը՝ իշխանազրկումը։
Աշոտյանը շեշտեց` մարդկանց անտարբերությունն ու լռությունն է, որ ծնում է քաղբանտարկյալներ։ ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ այսօր անգամ հստակ չգիտենք, թե քանի քաղբանտարկյալ կա մեր երկրում, քանի որ քաղաքական, հասարակական շրջանակների վստահությունը վայելող որևէ անհատ կամ կառույց դեռևս չի հաշվել քաղբանտարկյալների թիվը։
«Դեռևս խաղում ենք ընդդիմության դաշտում «свой-чужой» խաղը՝ «էս իմ քաղբանտարկյալն է, էն իմ քաղբանտարկյալը չէ», լուսաբանման մեջ ենք խաղում, խոսույթի, անգամ այսօր այստեղ մի քիչ խաղացինք, դրա համար ես անուններ չեմ տալու, որովհետև բոլորի անունները տալ հնարավոր չէ»,- ասաց Աշոտյանը։
Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ
Հայաստանում այսօր 60–ից ավելի անձ քրեական հետապնդման են ենթարկվում քաղաքական դրդապատճառներով, իսկ նրանցից գրեթե 40–ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։