00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագրի կետերի թիվը կրճատվել է. Թրամփը մանրամասներ է հայտնել

© AP Photo / Yoan ValatПрезидент США Дональд Трамп
Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2025
Բաժանորդագրվել
Դոնալդ Թրամփը ներկայացրել է ուկրաինական կարգավորման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման առանցքային տարրերը։ Նա հաստատել է սահմանների, անվտանգության երաշխիքների և հատուկ բանագնացի ու Պուտինի միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ քննարկումները։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի հարցով ամերիկյան խաղաղության ծրագիրը 28 կետից կրճատվել է մինչև 22 կետ, դրանցից շատերն արդեն համաձայնեցված են։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նա խոսել է նաև ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում զգալի առաջընթացի մասին՝ նշելով, որ ռուսական կողմի հետ աշխատանքը դրական է զարգանում։
«Մենք հիանալի բանակցություններ ենք վարում։ Առաջընթաց ենք գրանցում», – ընդգծել է նա։
Թրամփը պարզաբանել է, որ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն հնարավոր է միայն կարգավորման հարցում համաձայնության հասնելուց հետո։
«Նա կցանկանար գալ, բայց կարծում եմ` նախ պետք է գործարք կնքենք», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն ակնկալում է, որ Կիևը առաջիկայում կներկայացնի իր որոշումը։
Խոսելով հնարավոր գործարքի կառուցվածքի մասին՝ Թրամփն ընդգծել է, որ փաստաթուղթը դեռ «հայեցակարգի» կարգավիճակ ունի, բայց աշխատանքը շարունակվում է։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իր համար որևէ ծայրահեղ խիստ ժամկետ չկա ուկրաինական կարգավորման հետ կապված։ Նա ակնկալում է, որ Կիևը շուտով կընդունի գործարքը։
«Ինձ համար վերջնաժամկետը այն է, երբ սա կավարտվի», – ասել է նա՝ նշելով, որ, ըստ ամերիկյան կողմի տեղեկության, Կիևը հայտնել է «առաջիկայում» պատասխան տալու պատրաստակամության մասին։
ԱՄՆ նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել տարածքի և ռազմական հավասարակշռության հարցին։ Նրա գնահատմամբ` առաջիկա ամիսներին Ռուսաստանը կարող է վերահսկողություն ստանալ այն տարածքների նկատմամբ, որոնք ամեն դեպքում նրա վերահսկողության տակ կլինեն։ Նա ընդգծել է, որ հենց այս գործոնն է որոշում բանակցությունների շրջանակը։
Նա նաև նշել է, որ Ուկրաինան պետք է հաշտվի համաձայնագրի հետ և հաշվի առնի ուժերի իրական հարաբերակցությունը, քանի որ հակամարտությունը կարող է տարիներ տևել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի բանակի թվային գերազանցությունը Կիևից ճկունություն է պահանջում, իսկ համաձայնագիրը կարող էր օպտիմալ տարբերակ լինել երկու կողմերի համար։
«Եթե Ուկրաինան կարողանա գործարքի հասնել, դա լավ է։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ դա լավ է երկու կողմերի համար էլ։ Ուկրաինան մարդկանց շատ ավելի փոքր խումբ է», – նշել է Թրամփը։
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է Մոսկվայի կողմից հնարավոր զիջումները՝ հրադադար և հրաժարում զորքերի հետագա առաջխաղացումից. «Նրանք դադարեցնում են կռիվն ու այլևս հողեր չեն գրավում»։
Թրամփը նաև նշել է, որ կարգավորման քննարկումները ներառում են նաև սահմանային հարցեր, որոնք բարդանում են տեղանքի՝ բնակելի տարածքների, տրանսպորտային երթուղիների և ենթակառուցվածքների պատճառով։ Նրա խոսքով` սա բարդ գործընթաց է, որը չի կարող արագ իրագործվել։
Նախագահը նաև հայտարարել է, որ եվրոպական երկրները ակտիվ կմասնակցեն ապագա անվտանգության երաշխիքների ձևավորմանը, քանի որ, ըստ նրա, Եվրոպան իսկապես ցանկանում է, որ սա ավարտվի։
Թրամփը հաստատել է հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպման նախապատրաստումը, որը, ինչպես ենթադրվում է, պետք է կայանա հաջորդ շաբաթ Մոսկվայում։ Նա նաև հնարավոր է համարել Ջարեդ Քուշների մասնակցությունը, որը ներգրավված է գործընթացում։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին ՌԴ անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ ԱՄՆ-ի ծրագիրը կարող է վերջնական կարգավորման հիմք դառնալ, բայց դրա տեքստը տվյալ պահին առարկայական չի քննարկվում ՌԴ-ի հետ: Նրա կարծիքով՝ ԱՄՆ վարչակազմին հավանաբար չի հաջողվում ստանալ Կիևի համաձայնությունը, քանի որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մինչև հիմա պատրանքների մեջ են և երազում են Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել մարտի դաշտում, մինչդեռ նրանց այդ դիրքորոշումը կապված է մարտադաշտում տիրող իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկությունների բացակայության հետ։
Պուտինի և Թրամփի հաջորդ շփման հարցը օրակարգում է. Ռյաբկով
Լրահոս
0