00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրդեհը «Լեռնային Հայաստան» առողջարան չի հասել. ՆԳՆ–ն մանրամասներ է հայտնում

© Sputnik / Marianna PaytyanՀրդեհ Տավուշի մարզում
Հրդեհ Տավուշի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2025
Բաժանորդագրվել
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհն այսօր` ժամը 10։30–ին մեկուսացվել է: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը։ Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։ Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք, աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։
Մամուլում տեղեկութուններ են տարածվում հրդեհաշիջման աշխատանքներում կամավորների հավաքագրման վերաբերյալ:
«Իրավիճակը լիովին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության վերահսկողության տակ է, իսկ կամավորական խմբերի օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան հայտարարություն»,– նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում նոյեմբերի 21-ից խոշոր հրդեհներ են բռնկվել, ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրդեհներ են բռնկվել նաև այլ մարզերում։ ՆԳՆ–ն նոյեմբերի 25-ին հայտնեց, որ ՀՀ 6 մարզերի տարբեր հատվածներում բռնկված հրդեհների մարման աշխատանքներում ներգրավված են 1830 փրկարար, 10 ոստիկան, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա, ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (70 թռիչք)։
Լրահոս
0