00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ 5 մարզերում հրդեհների մեծ մասը մարվել է, 3 մարզում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

© Photo : press office of the Berd Municipality Հրդեհ Նավուրի մոտ
Հրդեհ Նավուրի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2025
Բաժանորդագրվել
Փրկարար ծառայությունից նշում են, որ հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են 4 հատվածներում։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ 6 մարզերի տարբեր հատվածներում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարար, 10 ոստիկան, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (70 թռիչք)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրշեջ–փրկարարներին հաջողվել է մարել Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում, Լոռու մարզի Սպիտակի Լեռնանցքի, Լեռնաջուրի, Սարատովկա–Նովոսելցովո հատվածներում, Գոգարան–Սարալանջ գյուղերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում, Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար–Նորավանի հատվածներում, Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում, Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։
Այսօր` ժամը 13:30–ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ–Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2–ը մարվել է, մյուս օջախներում աշխատանքները շարունակվում են։
Հրդեհաշիջման գործողություններին ակտիվորեն միացել են նաև հարակից համայնքների բնակիչները՝ աջակցելով փրկարարներին։ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։
Փրկարար ծառայությունը կրկին հիշեցրել է խոզանների այրման վնասակար հետևանքների մասին.
Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը.
Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է.
Այրման ընթացքում ոչնչանում, տուժում է կենսաբազմազանությունը, թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։
Հիշեցնենք, որ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում նոյեմբերի 21-ից խոշոր հրդեհներ են բռնկվել, մեկը` Ադրբեջանի հետ սահմանակից հատվածում։ Երկու մարզում էլ հրդեհի մի քանի օջախ կա, իսկ պատճառները դեռևս հայտնի չեն, պետական մարմինները չեն մեկնաբանում։ Որոշ հատվածներում օջախները դեռ չեն մարվել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են և՛ հրշեջ-փրկարարներ, և՛ պարեկներ, և հարակից տարածքների բնակիչներ։ Օգտագործվում է հատուկ տեխնիկա, անօդաչու սարքեր, ուղղաթիռ։
Լրահոս
0