https://arm.sputniknews.ru/20251125/vardan-ghukasjany-hh-i-ev-rubinjani-dem-hajc-e-nerkajacrel-dataran-manramasner-96194131.html
Վարդան Ղուկասյանը ՀՀ-ի և Ռուբինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան․ մանրամասներ
Վարդան Ղուկասյանը ՀՀ-ի և Ռուբինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան․ մանրամասներ
Sputnik Արմենիա
Հայցադիմումներում պահանջվում է, որ և՛ ՀՀ-ից, և՛ Ռուբինյանից նյութական փոխհատուցում գանձվի, ինչպես նաև հրապարակային հերքում լինի Ռուբինյանի գրառումներում տեղ... 25.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-25T12:31+0400
2025-11-25T12:31+0400
2025-11-25T12:32+0400
հայաստան
գյումրի
վարդան ղուկասյան
ռուբեն ռուբինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94834627_0:0:1500:844_1920x0_80_0_0_fa5f0f6e3aef1ff3cb3e47eb431b9c89.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հայցադիմումներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի դեմ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։Ավելի վաղ Ռուբինյանը «Ֆեյսբուքի» իր էջում մի քանի գրառում էր արել ու Վարդան Ղուկասյանին անվանել «կաշառակեր սրիկա»։Նրա խոսքով՝ 2 դեպքում էլ պահանջվում է նյութական փոխհատուցում (500 հազար դրամ), ինչպես նաև հրապարակային հերքում։Հայցադիմումը ներկայացվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան նոյեմբերի 24-ին, և վարույթ ընդունելու մասին որոշում դեռ կայացված չէ։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94834627_167:0:1500:1000_1920x0_80_0_0_cf3e08df17bfcd3e91d7f8098982f948.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, վարդան ղուկասյան, ռուբեն ռուբինյան
հայաստան, գյումրի, վարդան ղուկասյան, ռուբեն ռուբինյան
Վարդան Ղուկասյանը ՀՀ-ի և Ռուբինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան․ մանրամասներ
12:31 25.11.2025 (Թարմացված է: 12:32 25.11.2025) Հայցադիմումներում պահանջվում է, որ և՛ ՀՀ-ից, և՛ Ռուբինյանից նյութական փոխհատուցում գանձվի, ինչպես նաև հրապարակային հերքում լինի Ռուբինյանի գրառումներում տեղ գտած արտահայտությունների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հայցադիմումներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի դեմ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Ավելի վաղ Ռուբինյանը «Ֆեյսբուքի» իր էջում մի քանի
գրառում էր արել ու Վարդան Ղուկասյանին անվանել «կաշառակեր սրիկա»։
«Պարոն Ղուկասյանին ապօրինի և շինծու մեղադրանք են առաջադրել, բացի այդ, նաև այդ մեղադրանքն ուղղորդվել է պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տարբեր գրառումներով։ Ամենաակտիվը, ամենազրպարտչական և անմեղության կանխավարկածը խախտող հայտարարությունները արել էր պարոն Ռուբինյանը, հետևաբար Ղուկասյանը որոշեց հենց նրան դատի տալ և պատասխանատվության կանչել 2 ուղղությամբ։ Այսինքն՝ ոչ միայն զրպարտության, այլև անմեղության կանխավարկածը խախտելու համար։ ՀՀ կառավարության դեմ հայց ներկայացվել է, քանի որ հենց գործադիրն է պատասխանատվություն կրում մարդու հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ»,- ասաց Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ 2 դեպքում էլ պահանջվում է նյութական փոխհատուցում (500 հազար դրամ), ինչպես նաև հրապարակային հերքում։
Հայցադիմումը ներկայացվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան նոյեմբերի 24-ին, և վարույթ ընդունելու մասին որոշում դեռ կայացված չէ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին
Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը
կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին
նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին
հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։