https://arm.sputniknews.ru/20251125/vardan-ghukasjani-pashtpannery-bvoghvoqarkel-en-datakhazutjan-pataskhany-spasum-en-ardjunqin-96192438.html
Վարդան Ղուկասյանի պաշտպանները բողոքարկել են դատախազության պատասխանը․ սպասում են արդյունքին
Վարդան Ղուկասյանի պաշտպանները բողոքարկել են դատախազության պատասխանը․ սպասում են արդյունքին
Sputnik Արմենիա
Փաստաբանը նշեց, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակում որևէ բարելավում չկա։ 25.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-25T11:07+0400
2025-11-25T11:07+0400
2025-11-25T12:32+0400
հայաստան
վարդան ղուկասյան
հհ դատախազություն
միջնորդություն
բողոք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971621_0:77:1268:790_1920x0_80_0_0_13901f46420b9e40e38d6da77c35979f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանները բողոքարկել են նրան անհապաղ ազատ արձակելու միջնորդության մերժումը, այժմ սպասում են պատասխանի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։Պաշտպանները մեկ միջնորդություն են ներկայացրել, որպեսզի Ղուկասյանին անհապաղ ազատ արձակեն, ինչի վերաբերյալ երկար ժամանակ պատասխան չի եղել։ Հետո երկրորդ միջնորդությունն է ներկայացվել գլխավոր դատախազին, ու 2 օր անց մերժման պատասխան է եկել։Հարցին, թե կրկին պատասխան չստանալու դեպքում ինչ են պատրաստվում անել, փաստաբանը պատասխանեց՝ երկշաբաթյա ժամկետում առհասարակ պատասխան չստանալու դեպքում արդեն կարող են դիմել դատարան։Նրա խոսքով՝ միջդատական վարույթի ընթացակարգով դիմելու են դատարան՝ Վարդան Ղուկասյանի իրավունքի խախտման փաստը հաստատելու և այն վերացնելու պարտականություն սահմանելու խնդրանքով։Անդրադառնալով նաև Ղուկասյանի առողջական վիճակին՝ Հայրապետյանը նշեց՝ որևէ բարելավում չկա։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971621_60:0:1189:847_1920x0_80_0_0_2005cb8d071817ecc8dfc0344d1797af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարդան ղուկասյան, հհ դատախազություն, միջնորդություն, բողոք
հայաստան, վարդան ղուկասյան, հհ դատախազություն, միջնորդություն, բողոք
Վարդան Ղուկասյանի պաշտպանները բողոքարկել են դատախազության պատասխանը․ սպասում են արդյունքին
11:07 25.11.2025 (Թարմացված է: 12:32 25.11.2025) Փաստաբանը նշեց, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակում որևէ բարելավում չկա։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանները բողոքարկել են նրան անհապաղ ազատ արձակելու միջնորդության մերժումը, այժմ սպասում են պատասխանի։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Պաշտպանները մեկ միջնորդություն են ներկայացրել, որպեսզի Ղուկասյանին անհապաղ ազատ արձակեն, ինչի վերաբերյալ երկար ժամանակ պատասխան չի եղել։ Հետո երկրորդ միջնորդությունն է ներկայացվել գլխավոր դատախազին, ու 2 օր անց մերժման պատասխան է եկել։
«Հիմա այդ մերժումը բողոքարկել ենք, այսինքն՝ 2 բողոքի պատասխանի ենք սպասում։ Մեկը՝ որ տևական ժամանակ անգործություն են դրսևորել և չէին պատասխանել, 2-րդը՝ պատասխանել էին և մերժել մեր միջնորդությունը։ Օրենքը 7-օրյա ժամկետ է նախատեսում»,- ասաց Հայրապետյանը։
Հարցին, թե կրկին պատասխան չստանալու դեպքում ինչ են պատրաստվում անել, փաստաբանը պատասխանեց՝ երկշաբաթյա ժամկետում առհասարակ պատասխան չստանալու դեպքում արդեն կարող են դիմել դատարան։
Նրա խոսքով՝ միջդատական վարույթի ընթացակարգով դիմելու են դատարան՝ Վարդան Ղուկասյանի իրավունքի խախտման փաստը հաստատելու և այն վերացնելու պարտականություն սահմանելու խնդրանքով։
Անդրադառնալով նաև Ղուկասյանի առողջական վիճակին՝ Հայրապետյանը նշեց՝ որևէ բարելավում չկա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին
Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը
կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին
նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին
հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։