00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շաքարն արյան մեջ անկանոն իջնում-բարձրանում է․ փաստաբանը՝ Վարդան Ղուկասյանի վիճակի մասին

© Photo : Screenshot / 5 TV ChannelԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2025
Բաժանորդագրվել
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը նշում է, որ Վարդան Ղուկասյանին համակարգված և հետևողական բուժում է անհրաժեշտ։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը մտահոգիչ է, նրա շաքարի պարունակությունը անկանոն իջնում-բարձրանում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Լուրջ հիվանդություններ ունի պարոն Ղուկասյանը, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ Պետությունն իր պարտականությունները չի կատարում, հետևողականորեն և համակարգված մերժում է նրան բժշկական օգնություն տրամադրելու իրավունքը։ Նրան չեն տեղափոխում հիվանդանոց։ Նա տառապում է 2-րդ տիպի դիաբետով, որն ունի լաբիլ ընթացք։ Հենց իմ պահանջով օրեր առաջ բուժքույրը չափեց նրա շաքարի պարունակությունն արյան մեջ, հասել էր 20-ի, բայց երեկ էլ իջել էր մինչև 3։ Այս պարագայում մարդը կարող է կոմայի մեջ ընկնել։ Ինքն է իր վիճակը կարգավորում համապատասխան դեղորայքով, այնինչ դա պետք է լինի էնդոկրինոլոգի վերահսկողությամբ»,- նշեց Փոստանջյանը։
Փաստաբանը նաև շեշտեց, որ Վարդան Ղուկասյանի մոտ ախտորոշված է նաև աորտայի անևրիզմա, ինչը շատ վտանգավոր է։ Ընդգծեց՝ դրա պատռվածքի դեպքում, հավանականությունը, որ հնարավոր կլինի մարդու կյանք փրկել՝ քիչ է։ Փոստանջյանը նաև վստահեցրեց՝ հենց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից են ասել, որ պարտադիր է հիվանդանոցային բուժումը։ Վարդան Ղուկասյանին նաև սրտամկանի հետ կապված կոնտրաստային ԿՏ է անհրաժեշտ, որպեսզի պարզվեն չափերը՝ որքան է մեծացած և ինչ բուժում է պետք դրա համար։
«Այդ խորհրդատվությունը մինչ այս պահը չի իրականացվել, այնինչ, նոյեմբերի 7-ին է տրվել այդ ախտորոշումը։ Այս փաստաթղթերը և՛ դատարանին է ներկայացված, և՛ առողջապահության նախարարությանը, և քրեակատարողական հիմնարկին։ ՔԿՀ-ում պայմաններն այնպիսին են, որ մեկ հիվանդությունն էլ կարող է մահվան հանգեցնել»,- ասաց Փոստանջյանը։
Նա ընդգծեց՝ խուցը, որտեղ պահվում է Ղուկասյանը, 15 քմ է, ունի 2 պատուհան, 1 սանհանգույց, որը խցից առանձնանում է վարագույրով։ Այդ խցում 4 մարդ կա, որոնցից 2-ը ծխող են, ինչն, ըստ փաստաբանի, վնաս է Ղուկասյանի առողջությանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։
Լրահոս
0